Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան հայտարարել է, որ այս շաբաթ կընդունի իր կառավարության հրաժարականը ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիսի հետ ունեցած տարաձայնության պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հնավայրի, սակայն ոչ միջնաբերդի տարածքում զբոսաշրջային բաղադրիչ մտցնելու համար նախատեսվում է ավտոկայանատեղի, հուշանվերների խանութներ, ինչպես նաև ուրարտական ճաշարան բացել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է ուկրաինական հակամարտության բոլոր մասնակիցների կողմից Մինսկի պայմանավորվածությունների անշեղ կատարման անհրաժեշտությունը։
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարծում է, որ պատրիարքի ընտրության կազմակերպման հարցում իրենք պետք է աշխատեն պատկան մարմինների հետ համաձայնությամբ:
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից առաջ խոսել է սպասվող խաղի և իր ակնկալիքների մասին:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը կարող է դառնալ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն գոլը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 2-ին մեկնարկել են զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հնգօրյա հրամանատարական հավաքները:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաև մի շարք քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստերի վերաբերյալ, որոնց հիման վրա Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով ևս հարուցվել է քրեական գործ:
Մայիսի 2-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել են Նոր Խարբերդում ամուսնու կողմից կնոջը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները:
Մայիսի 2-ին, ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արաքս» ՓԲԸ-ի 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում՝ 134 118 000 (հարյուր երեսուն չորս միլիոն հարյուր տասնութ հազար դրամ) դրամ:
Նախագահական ընտրություններում «Հանրապետականներ» կուսակցության նախկին թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը որոշում է ընդունել ժամանակավորապես դադարեցնել իր քաղաքական գործունեությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը սիրիահայության վերականգնումը պատկերացնում է կարիքավոր ընտանիքներին օգնելու, քանդված տները վերակառուցելու և հայկական կառույցներն աշխուժացնելու եղանակով, ինչը պետք է ծրագրվի ու կատարվի համապարփակ մոտեցմամբ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 3ին հանդիպում կունենա Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ, որպեսզի միապետի հետ համաձայնեցնի վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների նախաշեմին բրիտանական խորհրդարանի արձակումը:
«Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ներկայացված է 2 նախարարով, ինչպես ԵԱՏՄ անդամ բոլոր երկները: Բոլոր անդամ երկրներն ունեն հավասար ձայներ: Ավելին` մեր երկրները Միությունում որոշումների կայացման հարցում ունեն քվեի իրավունք: Այն նշանակում է, որ մենք գործ ունենք հավասար իրավունքներ ունեցող անդամներով Միության հետ: Սա սկզբունքայնորեն կարևոր հանգամանք է, ինչով էլ ԵԱՏՄ-ն տարբերվում է ԵՄ-ից»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
ՆԱՏՕ-ն պաշտոնապես նոր կենտրոնակայան կտեղափոխվի դաշինքի պետությունների եւ կառավարարությունների ղեկավարների՝ մայիսի 25-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:
Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ անդամները եւ Գերմանիան) միջեւ կնքված միջուկային գործարքը թույլ է տվել կրճատել իրանական միջուկային ծրագրի զարգացումը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել առավել խնդրահարույց հարցերը՝ Ուկրաինան եւ Սիրիան։
Սակայն կապալի շրջանակում նախատեսված և պետբյուջեից ստացված 108.920.995 դրամ գումարը կոնկրետ և նպատակային աշխատանքների համար օգտագործելու փոխարեն ուղղվել է մանկապարտեզի 5 մասնաշենքերում տարբեր և միմյանց հետ հաջորդականություն չունեցող՝ քանդման, նախապատրաստման, լոկալ նորոգման և այլ աշխատանքների իրականացմանը:
Անգլիական Manchester Evening News-ն անդրադարձել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ խաղին, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Սելտայի» հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 33 ամսվա դադարից հետո կրկին վերադարձել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայում քննարկում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան այս պահի դրությամբ թիկունք է դարձրել Եվրամիության անդամակցությանը:
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ղեկավար Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ապրիլի 28-ին և 30-ին հանդիպումներ է ունեցել պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ:
Նախ մեզ համար պետք է ընդունելի լինեն մեր նախարարները: Այստեղ է հիմնական հարցը` երբ երկու ուժ համագործակցում են, պետք է կարողանան մեկը մյուսի տեսակետն ընդունել: Իհարկե, իրավունք ունի մեր նախարարների մասին տեսակետ ունենալու, բայց նաեւ մենք էլ կարող ենք նրա նախարարների մասին տեսակետ ունենալ, եւ այդ տեսակետները կարող են տարբերվող լինել: Բայց կարծում եմ, որ այս հանգրվանում նման հարց չկա:
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ անպատեհ է համարում, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է Լեհաստանի կառավարող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու հետ, ինչի մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր Mastercard և Maestro քարտապան-հաճախորդներին օգտվել Ռուսաստանի Դաշնությունից աշխարհի 16 երկիր՝ այդ թվում նաև Հայաստան, դրամական փոխանցումներ կատարելու պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակից՝ «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերի միջոցով:
Մայիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Աղջիկները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: