ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հաստատել է իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի արդյունավետությունը
Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ անդամները եւ Գերմանիան) միջեւ կնքված միջուկային գործարքը թույլ է տվել կրճատել իրանական միջուկային ծրագրի զարգացումը:
Ատոմայինէներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները հաստատում են, որ Թեհրանը կատարում է իր պարտավորությունները:
Այդ մասին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շուրջ 2020 թվականի ամփոփիչ խորհրդաժողովի նախապատրաստման կոմիտեի առաջին նստաշրջանի մասնակիցներին հղած ուղերձում: Կոմիտեի աշխատանքը Ավստրիայի մայրաքաղաքում կշարունակվի մայիսի 2-ից մինչեւ 12-ը:
«Մենք ստուգումներ ենք անցկացնում եւ վերահսկում ենք ատոմային բնագավառում Իրանի կողմից իր պարտավորությունների կատարման ընթացքն այն համաձայնագրին համապատասխան, որի իրագործումն սկսվել է 2016 թվականի հունվարին:
Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ) ձեռնտու գործիք է միջուկային ստուգումներ անցկացնելու համար, եւ Իրանն այսօր ենթարկվում է աշխարհում ամենամանրզնին ստուգումների ռեժիմին,ընդգծել է Ամանոն:
Մեր տեսուչներն ընդլայնել են օբյեկտներ մուտքի հնարավորությունը եւ ավելի շատ տեղեկատվություն են ստացել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ: Իրանն սկսել է ավելի քիչ զարգացնել իր ծրագիրը, քան մինչեւ ԳՀՀՊ-ն ուժի մեջ մտնելը»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը: