ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Mastercard և Maestro քարտապաններին կատարել դրամական փոխանցումներ ՌԴ-ից՝ «Օդնոկլասնիկի» և «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցերի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր Mastercard և Maestro քարտապան-հաճախորդներին օգտվել Ռուսաստանի Դաշնությունից աշխարհի 16 երկիր՝ այդ թվում նաև Հայաստան, դրամական փոխանցումներ կատարելու պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակից՝ «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերի միջոցով:
Mastercard վճարային համակարգի քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում ստանալ արագ դրամային փոխանցումներ ՌԴ-ից անմիջապես իրենց Masterсard և Maestro քարտերին: Նոր հնարավորությունների շնորհիվ, ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ ստացողը կխնայեն իրենց ժամանակը և միջոցները, ուղարկելով և ստանալով փոխանցումներն անկանխիկ եղանակով ցանկացած վայրից և շուրջօրյա, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու:
Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով: «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի» ցանցերի միջոցով փոխանցման նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 75 հազ. ռուբլի: Ծառայությունը ներկայացված է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ iOS-ի և Android-ի համար բջջային հավելվածներում: Այն դեպքում, երբ փոխանցման արժույթը տարբերվում է քարտի արժույթից, ապա փոխանցման գումարը ավտոմատ կերպով կփոխարկվի ստացողի քարտը թողարկող բանկի փոխարժեքով:
«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում փոխանցում ուղարկելու համար անհրաժեշտ է ընտրել ստացողին ընկերների ցուցակից, կամ մուտք գործել ստացողի պրոֆիլ, ընտրել քարտը, որից պետք է ելքագրվեն դրամական միջոցները և նշել գումարը: Օգտատիրոջն անհրաժեշտ չէ իմանալ ստացողի քարտի համարը, տվյալները հարցվում են ստացողից:
Փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է գործել իր պրոֆիլ, ապա «Փոխանցումներ» բաժին, սեղմի «Ստանալ փոխանցումը» և մուտքագրի իր Mastercard քարտի համարը, որից հետո դրամական փոխանցման գումարը անմիջապես կհաշվեգրվի ստացողի քարտին:
«Վկոնտակտե» ցանցի միջոցով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է բացել երկխոսության պատուհանը այն օգտատիրոջ հետ, ում ուղարկվում է փոխանցումը, այնուհետև ընտրել «Գումար» կետը, մուտքագրել գումարը և մեկնաբանություն, մուտքագրել ուղարկողի քարտային տվյալները և հաստատել փոխանցումը։ Ստացողը կստանա հաղորդագրություն փոխանցումով, և նա կընտրի, թե որ քարտին հաշվեգրվի գումարը:
Mastercard և Maestro քարտերից «Վկոնտակտե» ցանցում ամսական մինչև 75 000 ռուբլի ընդհանուր գումարի չափով կատարած փոխանցումների համար միջնորդավճար չի գանձվում (ակցիայի շրջանականերում): Նշված գումարը գերազանցելու դեպքում գանձվում է միջնորդավճար՝ 1%-ի չափով, նվազագույնը 30 ռուբլի: