Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն ասել է, որ մեքենաները լինելու են տարբեր գույների, որոշները հնարավոր է լինեն տաքսի ծառայության կամ միկրոավտոբուսների տեսքով:
Ամերիկահայ անվանի գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ իրականություն դարձած «Խոստում»ը ֆիլմն այս տարի թողարկված ամենաթանկարժեք ֆիլմերի ցանկում է:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած հայ աշխատավորի մեծարման տոնական միջոցառմանը, որին մասնակցել է ընկերության յոթ հազարից ավելի աշխատակից:
«Եթե աշխատողը գրանցված չէ, ապա դա նշանակում է, որ տվյալ անձը պաշտպանված չէ: Այսինքն` աշխատողի իրավունքը խախտվելու դեպքում չկա հիմք, որով նա կարող է իր իրավունքները պաշտպանել»,-ասաց Թադևոս Ավետիսյանը: Նրա խոսքով՝ պակաս կարևոր չեն աշխատանքից անօրինական ազատումները:
«Մենք չենք գնալու լալահառաչ կոչերի, պոպուլիստական հայտարարություններով հանդես գալու ճանապարհով: Մենք գնալու ենք աշխատելու և ներկայացնելու մեր ծրագրերն ու նպատակները: Իսկ այս ամենի հեռակա նպատակը մեր կուսակցությունների միավորումն է»:
Ապրիլի 30-ին առավոտյան Բեյրութի միջազգային օդանավակայանում Ստամբուլից Լիբանան մեկնած հայկական անձնագիր ունեցող ուղևորի մոտից առգրավվել է 12.5 կգ ոսկի:
Հայազգի 20-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Արշակ Կորյանը «Վիտես»-ի կազմում դարձել է Հոլանդիայի գավաթակիր: Գավաթի խաղարկության եզրափակչում «Վիտես»-ը 2:0 հաշվով առավելության է հասել ԱԶ «Ալկմար»-ի նկատմամբ:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտնել է, որ ցանկանում է փոխարինել Եվրամիությունը «Եվրոպական ազատ և անկախ պետությունների ալյանս»-ով:
«Տեղեկատվության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Ես միշտ կաջակցեմ թուրք ժողովրդին՝ իր այդ իրավունքի իրացման համար մղվող պայքարում»:
«Ես հեռու եմ «Ազգային ճակատի» գաղափարներից: Ծայրահեղ տեսակետները վտանգավոր են, ծայրահեղությունները ոչ մեկին հարմար չեն»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Մոսկվայի Կարմիր հրապարակում ավարտվել է մայիսմեկյան արհմիութենական ցույցը: Ինչպես փոխանցում է վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Շմակովը հայտարարել է, որ մոսկովյան ցույցին մասնակցել է 100 հազար մարդ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 74-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ: 2017 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 18:27-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցով անցնող ջրատարում տղամարդու դի կա:
Մայիսի 2-6-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
New Indian Express պարբերականն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հնդկաստան այցին և նշել, որ նա Հնդկաստան է ժամանում` «Ցեղասպանության մեղքը խղճին»:
Ակտիվ ցիկլոն Միջերկրական ծովից:
Այդպիսով, մեզ անհրաժեշտ է բարեփոխել Եվրոպան, մեզ պետք է նոր Եվրոպական միություն այն իրավիճակում, որպեսզի պաշտպանենք մեր ազգը և կարգավորենք գլոբալիզացիան:
Թուրքիան և Հնդկաստանը պատրաստվում են քննարկել դոլարից հրաժարվելու և փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթին անցնելու վերաբերյալ:
Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են սկսել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 30-ին, ժամը 18:14-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցի արտաքին պատի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է աշխատավորների տոնը։
ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և դաշնային խորհրդական, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
«Անցնող գիշեր ՀՀ և Արցախի սահմանին կրակոցներ քիչ են եղել, որևէ կորուստ չի եղել»:
Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել աշխատանքի օրվա կապակցությամբ։
Ապրիլի 30-ին, ժամը 22:14-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ սգո սրահի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 30-ին, ժամը 22:48-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ապահովագրականները ավելացրել են հարկերի ընդհանուր չափը ավելի քան 51 մլն դրամով կամ 10.25%-ով։
Ճապոնիայի Tanaka Kikinzoku Jewelry ոսկերչական ֆիրման ստեղծել է «Աստղային պատերազմների» գործող անձի՝ Դարտ Վեյդերի դիմակի եւ սաղավարտի պատճենը զուտ ոսկուց, հաղորդում է South China Morning Post-ին:
Mango իսպանական մակնիշը ներկայացրել Է նոր գովազդային արշավ, որի գլխավոր հերոսներն են՝ Արիզոնա Մյուզը, Սոֆյա Արենսը եւ Ալաննա Արինգտոնը: Ըստ սյուժեի, նրանք ուսումնասիրում են գաղտնի լողափը, որը հեռու է կողմնակի մարդկանց հայացքներից:
Այս կամ այն գույնի նախընտրությունը բնութագրում է մարդուն։ Դա է պատճառը, որ նկար-թեստերը բավական ճշգրիտ են։ Նայեք այս լուսանկարներն ու ընտրեք դրանցից մեկը։ Ընտրություն կատարելով՝ ենթագիտակցությունը կբացահայտի ձեր անձնային հատկանիշները, ցույց կտա ուժեղ և թույլ կողմերը։