Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ուղերձ է հղել աշխարհի հրեական համայնքներին ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի ամենաթեժ պահին, որն ուղեկցվել է հակասեմական միջադեպերի կտրուկ աճով, գրում է Times of Israel-ը։
Քանի որ այս պահին հայտնի են բյուջեի կատարման ինն ամսվա տվյալները, այդ ժամանակահատվածի կտրվածքով ներկայացնենք, թե ինչպիսին է եղել կապիտալ ծախսերի կատարողականը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունների այս ամբողջ ժամանակաշրջանում։
Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը 2.5:1.5 հաշվով հաղթեց Հունգարիայի թիմին, իսկ կանանց թիմը նույն հաշվով հաղթեց Էստոնիայի թիմին: Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, արդյունավետ մեխանիզմների մշակումը համապարփակ, երբեմն նաև՝ «ցավոտ» բարեփոխումների միջոցով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կմասնակցի G20-ի վիրտուալ գագաթնաժողովին, հայտնում է «Россия 1» հեռուստաալիքը։
Հայաստանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, առկա մարտահրավերներն ու խնդիրները ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավար Աննա Մկրտչյանը քննարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Ֆինլանդիայի պատվիրակության անդամների հետ՝ Ֆինլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի գլխավորությամբ:
Լուսինե Սեյրանյանի ընտանիքն Արցախում երկու անգամ է տեղահանվել իրենց բնակավայրից, առաջին անգամ Հադրութից են ստիպված եղել հեռանալ: Արցախցի մեր զրուցակիցը, հազիվ զսպելով արցունքները, հիշեց. տունը լքելուց րոպեներ առաջ հաց թխելիս է եղել: Չի կարողացել ավարտել.
Իսրայելի մոտ միջուկային զենքի առկայությունը կարող է միջուկային սպառազինությունների մրցավազքի սրում հրահրել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 19-ին, ժամը 11։56-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սոսեի փողոցի թիվ 28/2 շենքի մոտակայքում քամու հետևանքով ծառը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա և հենվել էլեկտրական լարերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի տարբեր ձևաչափերով նիստերի:
Սոֆին՝ Վեհանուշ Հովսեփյանի առաջնեկն է:
Ըստ նրա՝ Բաքուն համաձայնել է Աղդամով ճանապարհորդել Ստեփանակերտ, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է՝ ցանկանալով գնալ միայն Ստեփանակերտ՝ այնտեղ գտնվող հուշարձանների վիճակը գնահատելու։
Գործադիրը լրացուցիչ 1.8 միլիարդ դրամ է հատկացրել մինչև տարեվերջ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Երևանում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Իտալիայի և Խորվաթիայի պատգամավորները նոյեմբերի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Թերևս սկսենք նրանից, որ ներկայումս Հայաստանին ոչ ոք ոչ մի տեղ չի հրավիրում` ոչ ԵՄ, ոչ էլ առավել ևս ՆԱՏՕ։ Հետևաբար խոսակցությունները երկրի արտադաշինքային կարգավիճակի մասին միանգամից մի քանի նպատակ հետապնդող քարոզչական փուչ հնարքներ են»,- հատուկ Abbas Djuma տելեգրամ ալիքի համար շրջանառվող խոսակցությունները մեկնաբանել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։
Մանամայում նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իսլամական երկրներին կոչ է արել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ֆոնին «գոնե ժամանակավորապես» խզել հարաբերությունները Իսրայելի հետ: Այս մասին գրում է mehrnews.com-ը:
Անցած տարի՝ հոկտեմբերին, Ուեսթն ասաց, որ իր մեկնաբանությունների պատճառով մեկ օրում կորցրել է 2 միլիարդ դոլար:
Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության և մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը՝ առանց որևէ արտաքին միջամտության խաղաղության ճանապարհ հարթելու համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Ազգային ուսանողական միության 62-րդ Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Գազայի հատվածի հետ կապված արտաբերել է «ցեղասպանություն» եզրույթը։
Կատարվում է քննություն:
Հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անիվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար։
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ:
Կողմերը կարևորել են տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատումը:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1958 թվականին ծնված Աղվան Պողոսյանը: Նա նոյեմբերի 17-ին դուրս է եկել Երևանի Կուրղինյան փողոցի շենքներից մեկի բնակարանից և չի վերադարձել:
Երկկողմ կրթամշակութային նախանշված ծրագրերի իրականացման և հնարավոր այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության շուրջ մտքեր են փոխանակվել նաև Հնդկաստանի Հանրապետության ԱԳ և մշակույթի պետնախարար Մինակշի Լեկհիի հետ: Ընդգծվել է Հարավային Կովկասում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը:
Վիսկոնսինի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ սպիտակուցներով հարուստ սննդակարգին հետևելը կարող է վնասել նյութափոխանակություը և մեծացնել շաքարախտի վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են eLife ամսագրում։
Իրանը հայտարարել է, որ չի ցանկանում, որ Իսրայելի պատերազմն ավելի ընդլայնվի Գազայի հատվածում, սակայն տարածաշրջանում Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի որդեգրած մոտեցումը պատերազմի ընդլայնումը միանգամայն հնարավոր է դարձնում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ԵԱՀԿ ԽՎ նիստում՝ նրա արտահայտած մտքերը որակելով «հակասական», հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Նոյեմբերի 19-ին, ժամը 11։02-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Զույգաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: