Իսլանդական deCODE genetics ընկերության գիտնականները պարզել են, որ բնակչության յուրաքանչյուր 25-րդ մարդն ունի կարճ կյանքի գենոտիպ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում:
Կորեական ավտոարտադրողները 2016 թ․-ից ի վեր մի քանի անգամ մեքենաները հետ են կանչել արգելակման համակարգի և հրդեհի վտանգի պատճառով։
«Կասպերսկի» ընկերությունը բացահայտել է Lazarus հանցավոր կիբեռխմբի՝ լեգիտիմ ԾԱ-ի կիրառմամբ նոր արշավ, որը թիրախավորում է կազմակերպություններն աշխարհով մեկ:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախը հանձնելուց, Հայաստանի սուվերեն տարածքից հստակայական տարածքներ զիջելուց, հազարավորներին կյանքից ու հայրենիքից զրկելուց հետո, խաղաղության խաչմերուկում՝ ՔՊ հասել է այդ ամենը դասավանդելու շեմին։
Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի երիտասարդական ընտրանին կրեց 5-րդ պարտությունը: Նախորդ 6 խաղերում Հայաստանի հավաքականը միայն մեկ ոչ-ոքի ունի գրանցեց և ոչ մի հաղթանակ:
Շարունակվում են Հայաստանի Հանրապետական կուսակցության մարզային այցերը։ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերից հետո կուսակցության անդամների հանդիպումների շարքը Վայոց ձորի մարզում էր՝ հերթական հանդիպումը Եղեգնաձորի բնակիչների հետ։ Խնդիրները՝ շատ, թեմաները՝ տարաբնույթ, բայց մարդկանց ամենամտահոգող հարցը մնում էր անվտանգությունը, երկրում ստեղծված վիճակը:
BRICS-ի երկրները պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով հումանիտար հրադադարի կոչ են արել Գազայի հատվածում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով BRICS-ի հայտարարությունը:
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
#SUTNikol-ի արկածախնդրությունն ու բերած արհավիրքները. Էդգար Ղազարյանը զգուշացնում է
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հանդես է եկել հայտարարությամբ։
Նոյեմբերի 20-ին դեսպանությունում կազմակերպված միջոցառման ընթացքում դեսպան Քրիստինա Քվինը հայտարարեց ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» նոր ծրագրի մեկնարկի մասին։
Ըստ տեղեկության՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանի միջանցքով անցել է 433 հազար 430 տարանցիկ բեռնատար: Այդ տվյալներով՝ միայն հոկտեմբեր ամսին ճանապարհօգտագործման վճար է տվել 49 հազար 280 բեռնատար, իսկ բյուջե մուտքագրված գումարը կազմել է 17,2 մլն լարի։
«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը գործարկում է Երևան֊Միներալնիե Վոդի կանոնավոր չվերթները։
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում, նոյեմբերի 21-ի ժամը 19:50-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հավելելով, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԱԳՆ-ն և Ազգային հետախուզական կազմակերպությունը Քաթարի հետ միասին շարունակում են ինտենսիվ աշխատանքը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև պատանդների փոխանակման կազմակերպման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով TRT հեռուստաալիքը։
Ադրբեջանում նոյեմբերի 21-ին 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Կատարվում է քննություն:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ և միջազգային հումանիտար և զարգացման գործընկեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքների համակարգմանն ուղղված երկրորդ քննարկումը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարում միավորել միջազգային հանրության ջանքերը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական կարգավորում գտնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
Հայաստանում միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ոլորտում սպասվում են բարեփոխումներ։ Կառավարության կողմից հավանության արժանացած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը ենթադրում է հիմնարար փոփոխություններ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը նշեց, որ ոլորտում չկա որևէ ուղղություն, որ նախագծով փոփոխություններ նախատեսված չլինեն։
Ադրբեջանի իրավապահները երկրում գործող եզակի անկախ լրատվամիջոցներից մեկի՝ Abzas Media կայքի ղեկավար Ուլվի Հասանլիին մեղադրանք են առաջադրել «արտարժույթի մաքսանենգության համար»։
Գազայի հատվածում առնվազն 2,2 միլիոն մարդ պարենային հրատապ օգնության կարիք ունի։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ):
Ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով։
Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղարը ժամանել են Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ քննարկելու Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները նոյեմբերի 21-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով հայտարարել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց կարիքները հոգալու նպատակով ավելի քան 4,1 միլիոն դոլար գումարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ԵԽ գրասենյակի` Հայաստանում առաքելությունն ավարտող ղեկավար Մարտինա Շմիդտին:
Պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց և նրանց կողմնակիցների կողմից Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում կատարված խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ։