
Չինական անօդաչու սարքեր արտադրողը դատի է տվել Պենտագոնին

Չինական քաղաքացիական անօդաչու թռչող սարքեր արտադրող DJI-ն դատական հայց է ներկայացրել Պենտագոնի դեմ՝ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու համար։ Այս մասին ասվում է ընկերության կողմից ՏԱՍՍ-ին տրամադրված հայտարարության մեջ։
«DJI-ն հայց է ներկայացրել ԱՄՆ պաշտպանության նախարարության դեմ՝ չինական ռազմական ընկերություններին սխալմամբ պատժամիջոցների ցուցակում ներառելու համար», – ասվում է հաղորդագրությունում։
DJI-ն նշել է, որ միշտ նպաստել է քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի օգտագործմանը և դեմ է եղել իր արտադրանքի ռազմական նպատակների օգտագործմանը: Ընկերությունն ընդգծել է, որ այն «չի պատկանում չինական բանակին կամ չի վերահսկվում նրա կողմից»:
Աշխարհի ամենամեծ անօդաչու սարքեր արտադրող DJI-ն վերջին տարիներին ենթարկվել է ԱՄՆ իշխանությունների ճնշմանը, ինչպես մյուս արագ զարգացող չինական տեխնոլոգիական ընկերությունները:
2020 թվականին ԱՄՆ Առևտրի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել DJI-ի դեմ, քանի որ, ըստ Վաշինգտոնի, այն մասնակցում է Չինաստանում ույղուր փոքրամասնության ճնշումներին և համագործակցում է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի հետ: 2022 թվականին Պենտագոնը DJI-ն ավելացրել է Ժողովրդական ազատագրական բանակի հետ կապված չինական ընկերությունների սև ցուցակում։
2024 թվականի սեպտեմբերին ամերիկացի օրենսդիրները հավանություն են տվել օրինագծին, որն արգելում է ամերիկյան կապի ենթակառուցվածքին օգտագործել DJI-ի կողմից արտադրված սարքերը։