Բաժիններ՝

Վարշավայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես

Վարշավայի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես։

Ցուցադրությունը ներկայացնում է հանճարեղ ռեժիսորի կյանքն ու գործունեությունը  կյանքի դժվարությունների, ազատազրկման, հետապնդումների և այլ փուլերում։

Ցուցահանդեսն իրականացվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի նախաձեռնությամբ՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության, Լեհաստանում սփյուռքի հանձնակատարի, «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահի,  Fundacja Polsko-Ormiańska լեհ-հայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Սերգեյ Փարաջանովի ինքնատիպ արվեստը ներկայացնող ցուցահանդեսը գրավել է լեհ արվեստասեր հանրության ուշադրությունը. այն գործելու է մինչև 2025 թ. հունվարի 12-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031