Լոնդոնի Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է աշխարհի ամենապահանջված շոտլանդական վիսկիներից մեկը։
Անքնության պատճառը կարող է լինել ոչ թե հավելյալ մեկ բաժակ սուրճը, այլ քնելուց առաջ չիպսեր կամ աղի ընդեղեն ուտելը, զգուշացրել է սոմնոլոգ Քեթրին Հոլը։ Daily Mirror-ին տված հարցազրույցում նա խոսել է քունը խանգարող մթերքների մասին։
Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում թանկ հոսանքի կշիռն այս տարի ավելացել է։ Խոսքը, մասնավորապես, ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի մասին է։ Փոխարենը՝ նվազել է ատոմակայանում և հատկապես հիդրոկայաններում արտադրվող հոսանքի կշիռը։ Սրանք էլ էժան հոսանքի արտադրության հիմնական աղբյուրներ են։
ՀՀԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր հանդիպել եմ Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավոր Իգոր Յանուշևին, ով Երևանում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում։
Բելառուսում կարտոֆիլի հուշարձան են տեղադրել։ Բացման արարողությունը տեղի է ունեցել «Большие Бортники» գյուղատնտեսական քաղաքի բանջարեղենի պահեստի մոտ։
Իրանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս ամսին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Նոյեմբերի 18-ին, ժամը 22.20-ին, Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի նստարանին և ծառին. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին X-ի իր միկրոբլոգում գրառումներ է արել՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի և ԱԽ քրտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումներին։
Լեհական փոխադրողների կողմից սահմանի արգելափակումն ապագայում ծայրահեղ վնաս կհասցնի Ուկրաինայի տնտեսությանը:
«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին ֆրանսիական Նիցցա քաղաքում, հայտնի դարձավ, որ մրցույթը կմեկնարկի Իսպանիայի պատվիրակի ելույթով: Այն կեզրափակի Նիդերլանդների պատվիրակը:
2023 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը չի փոխվել նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ և կազմում է 15,6 տոկոս։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի ազգային վիճակագրության ծառայությունը (Geostat)։
Մամուլի վիճակը Հայաստանում հայրենիքի գող դարձած լրագողի իշխանության ներքո․ Էդգար Ղազարյան
«Արցախը տվեցին, մեր գեներալների ու ազգային անվտանգության կողմից որևէ քայլ չարվեց, դուք Երևանից եք գալիս, մենք էլ գյուղացի մարդ ենք, տեղյակ եք իրենցից, վերջը այս երկիրն ո՞ւր է գնում, վե՞րջ, Հայաստանը, հայ ազգը ազգային ծրագիր չունի՞, Ազգային անվտանգություն, գեներալիտետ կա՞ այս երկրում»,- հետաքրքրվեց քաղաքացին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան Հայոց Թեմ կատարած այցելության առիթով և նկատի ունենալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին մասնակցությունը միջեկեղեցական շարժմանը և ունեցած լայն կապերը, Ազգային Առաջնորդարանը միջեկեղեցական աղոթքի արարողություն է կազմակերպեց Նյու Յորքի Սբ Լուսավորիչ մայր եկեղեցու մեջ:
Կատարվում է քննություն:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Սպիտակի, Արագածի, Վանաձորի, Ճամբարակի, Մարտունիի (Վարդենյաց լեռնանցք), Արարատի (Ջանգակատան հատված), Թալինի, Տաշիրի, Անիի, Արթիկի, Դիլիջանի, Սևանի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Նոյեմբերի 20-ին թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում է մի տեսարան, որը կապված է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP-ՀԺԿ) կուսակցության նորընտիր նախագահ Օզգյուր Օզելի հետ:
Գազայի հատվածի հիվանդանոցների միջև կապը կորել է, տեղեկատվության թարմացումը դժվարացել է:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ ողջունել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշումը՝ նշելով, որ այն բխում է իրողությունների փաստացի և օբյեկտիվ գնահատականից։
Եվրամիությանը պակասում է ռազմավարական տեսլականը, Անկարան Բրյուսելից ակնկալում է կոնկրետ և նշանակալի քայլեր՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացն ակտիվացնելու համար: Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Ucom ընկերության կողմից մատուցվող տան ամենաարագ ինտերնետը և ամենաշատ հեռուստաալիքներն այսուհետ հասանելի են Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշում է, որ ընկերությունը չի դադարում անընդհատ կատարելագործվել և մեծացնել որակյալ կապի ապահովման աշխարհագրությունը: Դա ընկերության համոզմունքն է ու ռազմավարությունը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագրեր է ստորագրել 2024 թվականի փետրվարի 25-ին երկրի խորհրդարանի ստորին պալատի, 2024 թվականի ապրիլի 4-ին վերին պալատի ընտրություններ նշանակելու մասին: Այս մասին նոյեմբերի 20-ին հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
2023 թվականի հունվար-հոկտեմբերին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 17 հազար 785 մլն դոլար, ինչը 16,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
Այս ցուցանիշից արտահանումը կազմում է 5102,3 մլն դոլար, իսկ ներմուծումը` 12 683,1 մլն դոլար։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանը ամենաշատ ապրանքն արտահանել է Ադրբեջան, Հայաստան և Ղազախստան․
Ադրբեջան (713,5 մլն ԱՄՆ դոլար), Հայաստան (657,5 մլն ԱՄՆ դոլար) Ղազախստան (579,9 մլն ԱՄՆ դոլար):
Ադրբեջանի կառավարությունը աշխատանքներ է տանում «Զանգեզուրի միջանցքը» շահագործման հանձնելու ուղղությամբ։
Իսրայելի արտակարգ կառավարության անդամ Բենի Գանցն ասել է, որ նույնիսկ ժամանակավոր զինադադարից և պատանդներին ազատ արձակելուց հետո Իսրայելը կշարունակի Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ոչնչացման գործողությունը։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև նոյեմբերի 20-ին ստորագրվել է հուշաթերթ՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով։
Կոնվերս Բանկը կմասնակցի China Union Pay վճարահաշվարկային համակարգին: ԿԲ թույլտվության շրջանակում Բանկը կթողարկի քարտեր, ինչպես նաև կիրականացվի սպասարկում Բանկի տերմինալներով և բանկոմատներով:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել այն մասին, որ հիմնարկի պայմանագրային աշխատող, ջրմուղագործ-փականագործ Ս․Ե․-ն պատրաստվում է թմրանյութ փոխանցել ազատազրկված անձանցից մեկին, որի ինքնությունը դեռևս հայտնի չէ։
Գևորգ Աշոտի Սաղաթելյան, ծնվել է 2001թ. հոկտեմբերի 23-ին, ՌԴ Սարատով քաղաքում։ Երկու տարեկանից ապրել է Հայաստանում։ Հաճախել է Երևանի 166 հիմնական դպրոցը։