
Սոթքում առաջին ձյունն է տեղացել, իսկ բերքը դեռ չի հավաքվել

Սոթքում ձմեռը սպասվածից շատ շուտ եկավ, հայտնում է Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը։
«Առաջին ձյունն է այսօր տեղացել: Բայց գյուղացիների մեծ մասը դեռ չի հասցրել բերքը հավաքել, մոտ 150 հա կարտոֆիլ դեռ հողի տակ է, իսկ դա մարդկանց տարվա եկամուտն է, ապրուստի միջոցը»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով: