
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով

Հոկտեմբերի 19-22-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 19-21-ը աստիճանաբար կնվազի ևս 4-6 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 19-ին, 21-22-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։
Հոկտեմբերի 20-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։