Թուրքիան չի համբերում, իսկ Իրանը ռազմավարական համբերության շնորհիվ գործնականում իր կշիռն է ծանրացնում․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան  Հակոբ Բադալյսնը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Ի՞նչն է ըստ իս բուն խնդիրը: Իրանի դերը միջազգային հարաբերություններում վերելք ապրող գործոն է, որքան էլ Թեհրանն այսօր գտնվում է պատերազմի մեջ ներքաշելու միտում ունեցող հարվածների ներքո: Իսկ Թուրքիայի դերը, ի տարբերություն Էրդողաննի հավակնությունների, այդուհանդերձ ունի առնվազն հակասական ամպլիտուդ, եթե չասենք՝ որ ռազմավարական հեռանկարում անգամ խնդրահարույց է:

Ասեմ այսպես՝ փոթորկվող, համաշխարհային պատերազմի այս հիբրիդային թոհուբոհում Իրանն ունի ամենից անհրաժեշտը՝ ռազմավարական համբերատարության պաշար: Մի բան, որը չունի Թուրքիան: Մինչդեռ, Անկարան իր հավակնությունները իրացնելու համար պետք է կարողանա սահմանափակել Իրանի դերը, որովհետեւ իր հավակնությունները կարող են տարածվել միայն դրա հաշվին: Նույն օրինակը, մեզ ամենամոտ՝ այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»: Իրանի դերը պետք է սահմանափակվի, որ Անկարան կարողանա «հասնել» իր համար հավակնոտ ռազմավարական նպատակին: Եվ նույնը նաեւ մերձավորարեւելյան ուղղությամբ:

Միայն թվում է, թե Անկարան խորքային հակասության մեջ է Իսրայելի հետ:

Բացարձակապես, Թուրքիան սպասում է, որ Իսրայելին հաջողվի վառել ռեգիոնալ մեծ պատերազմի կրակն այնտեղ, որպեսզի ստանա Լիբանան, Պաղեստին ռազմական մուտքի հնարավորություն, Սիրիայում վերստին ընդլայնվելու հնարավորություն:

Թուրքիան չի համբերում, իսկ Իրանը ռազմավարական համբերության շնորհիվ գործնականում իր կշիռն է ծանրացնում:

Ավելին, եթե Կազանում ստորագրվի Ռուսաստանի եւ Իրանի միջև մեծ պայմանագիրը, ինչի աշխարհաքաղաքական իմաաստն ըստ էության այլ բան չի լինելու, քան Իրանի անուղղակի միջուկային կարգավիճակի արձանագրում, ապա Էրդողանը թերևս ստիպված կլինի կամ հանդարտվել և հաշվի նստել այդ իրողության հետ, կամ Նաթանյահուի նման գնալ վա բանկ: Բայց, Էրդողանը թերևս շատ ավելի խելոք ու իմաստուն է, քան Նաթանյահուն: Էրդողանը թերևս կգերադասի համակերպվել իրողությունների հետ եւ պարզապես սպասել պատեհության»։

Տեսանյութեր

Լրահոս