Սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտը հարկադրաբար լքած ու Հայաստան եկած արցախցի մեր հայրենակից Գևորգ Խանումյանը 168.am-ին հայտնեց, որ ՀՀ սահմանն անցնելուց հետո ինքը ֆինանսական որևէ աջակցություն չի ստացել կառավարությունից:
Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբեի 20-ին, ժամը 22:30-ից մինչև նոյեմբերի 21-ի ժամը 06։30-ը, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոց հատվածի երթևեկությունը. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
210 տարի առաջ՝ 1813թ. հոկտեմբերի 24-ին, Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվեց խաղաղության պայմանագիր, որն ավարտեց 9-ամյա պատերազմը Ռուսական և Պարսկական կայսրությունների միջև: Այս փաստաթուղթը ռուսական կողմից ստորագրել է գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Ռտիշչևը, իսկ Պարսկաստանի կողմից՝ Միրզա Աբդուլ-Հասան խանը։ Այն պարունակում էր 11 հրապարակային հոդված և, այսպես կոչված, «գաղտնի ակտ»։
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում այս պահին բուք է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը՝ հիշեցնելով, որ Պողոսյանի նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարված:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իրենց հաջողվել է կենտրոնասիական տարածաշրջանում հարթել Դուշանբեի և Բիշքեկի միջև կոնֆլիկտային իրավիճակը, և այժմ պետք է մտածել Հայաստանի և Ադրբեջանի ապագայի մասին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Բաքվի կողմից առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի վերաբերյալ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից վաղ առավոտյան հայտնեցին, որ հնարավոր ձնաբքի վտանգի պայմաններում առաջիկայում բոլոր տեսակի ավտոմեքենաների համար ժամանակավոր փակ կլինի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում առատ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Թուրքիայի մի շարք նահանգներում և շրջաններում եղանակային պայմանները կտրուկ վատացել են, երկրում անդադար տեղացող անձրևների հետևանքով ջրհեղեղներ են:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել Սալվադորում:
Եկեղեցին իր տարեկան տոնակատարությունների մեջ ոչ միայն Տերունի տոներ ու սրբոց օրեր ունի, այլև տարին մեկ անգամ հրեշտակների հիշատակություն է կատարում հետևյալ խորագրով՝ «Սրբոց հրէշտակապետացն՝ Գաբրիէլի ու Միքայէլի և ամենայն երկնային զօրացն»:
Եվրոպայի վիճակագրական գրասենյակի (Eurostat) տվյալների համաձայն՝ Թուրքիան Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներից վերամշակվող պլաստիկ թափոնների ներմուծման ծավալներով զբաղեցնում է առաջին տեղը։
Մեկ բաժակ թարմ քամած ցիտրուսային հյութը կարող է աշխուժացնել ոչ պակաս, քան մեկ բաժակ սուրճը, ասել է դիետոլոգ Ելենա Սվիրիդովան: Lenta.ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է հինգ հասանելի էներգետիկ մթերք:
Երկար ժամանակ է, ինչ կառավարությունը մտադիր է տոտալ վերահսկողության տակ վերցնել քաղաքացիների անձնական հաշիվները, մասնավորապես՝ հասանելիություն ստանալ նրանց բանկային տվյալների և դրանց շարժերի նկատմամբ։ Այդ նպատակով, նախորդ անհաջող փորձից հետո, վերջերս Պետեկամուտների կոմիտեն հանդես եկավ նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Սակայն մինչ այս նախաձեռնությանն անգամ օրենքի տեսք տալը, կառավարությունն ուզում է այն փորձարկել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ։
Կատարվում է քննություն:
Կորեայի Հանրապետության Սեուլի ազգային համալսարանի գիտնականները ներկայացրել են նանոմասնիկների վրա հիմնված ռևմատոիդ արթրիտի բուժման նոր մեթոդ: Աշխատանքի արդյունքները նկարագրված են Nature Nanotechnology ամսագրում։
Ֆրանսիայի դեսպանությունից տեղեկացնում են, որ Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի առնչությամբ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կորուստներ ունի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Խորվաթիայի դեմ վերջին խաղից առաջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունում զոհերի թիվը «ապշեցուցիչ է և անընդունելի»:
Մինչ կառավարությունը հաջորդ տարվա տնտեսական աճի ու բյուջեի ակնկալիքները կրկին կապել է արտաքին գործոնների հետ, Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցությունը թուլանում է նաև այլ ուղղություններով։ Այդ ուղղություններից մեկն էլ դրսից կապիտալի հոսքերն են, որոնք վերջին ամիսներին բավական ակտիվ կրճատվում են։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Նոյեմբերի 19-ի նիստում քննարկվել են հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը:
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (IKI) Արևային ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի հետազոտողները զգուշացրել են, որ հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 22-26-ը, սպասվում է մագնիսական փոթորիկ: Այս մասին հաղորդվում է լաբորատորիայի կայքում։
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) պնդում է, որ Գազայի հատվածում Ալ-Շիֆա հիվանդանոցի տակ 55 մետրանոց թունել է հայտնաբերել։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը Երևանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում հիշեցրել է գործընկերներին, որ միջազգային հանրությանն ուղղված Հայաստանի կոչերը տեղ չհասան, և հնարավոր չեղավ կանխել աղետը Լեռնային Ղարաբաղում:
Մկրտչյաների եռանդամ ընտանիքը ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո հաստատվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ մի հին տան, որտեղ ավելի քան 30 տարի մարդ չի բնակվել։ Առանց սանհանգույցի, գազի ու կոմունալ որևէ հարմարության տանը, ինչպես ընտանիքի որդին՝ Գագիկ Մկրտչյանն է ասում, մի կերպ են գոյատևում։
Բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով ժամանակավորապես դադարեցվել է եղանակի վատթարացման պատճառով
Նոյեմբերի 22-ին Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաները ելույթ կունենան Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավարևմտյան ֆիլհարմոնիկում։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է իրավիճակը Գազայում, կողմերն ընդգծել են շուտափույթ հրադադարի անհրաժեշտությունը։