ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն ու «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում ՓՄՁ-ների համար «Բիզնեսի թվայնացում» թեմայով սեմինար-քննարկում են անցկացրել:
2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ հարկային նոր օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել օֆշորային գոտիների (երկրների) ցանկը: Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 1-ի նիստի օրակարգում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Թուքիայի նկատմամբ սահմանված մի շարք հատուկ տնտեսական միջոցներ:
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների արդյունքում կարող է 20 տեղ կորցնել խորհրդարանում՝ այդպիսով կորցնելով բացարձակ մեծամասնությունը Համայնքների պալատում:
Բրազիլիայի Գերագույն դատարանը որոշել է երկրի նախագահ Միշել Տեմերին հարցաքննել կոռուպցիայի գործով:
«Անցած տարվա ամռան ջերմաստիճանը հիմնականում եղել է նորմայի սահմաններում, իսկ այս տարի մենք սպասում ենք ավելի շոգ ամառ, քան անցած տարվանն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Երեւանի Դավիթաշենի կամրջից մայիսի 30-ին կինը փորձել է իր մեկամյա երեխայի հետ ինքնասպան լինել:
Վրաստանյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` լրագրողին Վրաստանի տարածքից առևանգել են ադրբեջանական հատուկ ծառայությունները: Մուխթարլիի փաստաբանները պնդում են, որ լրագրողի առեւանգման մեջ մասնակցել է նաեւ վրաստանյան կողմը:
«2017 թվականի ապրիլի 13-ից մինչև մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 39 կազմակերպությունների արդեն իսկ վերադարձվել է 289 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար»,-տեղեկացրել է Տիգրան Կիրակոսյանը:
Մայիսի 31-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ս.թ. մայիսի 29-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարած անձը:
Ռուսաստանի պաշտապանության նախարարությունը կադրեր է տարածել Սիրիայի Պալմիրա քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտների խոցման վերաբերյալ:
Առաջիկա 5 օրերին ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի այսօր՝ մայիսի 31-ին, Սյունիքում, Արարատյան դաշտում՝ հասնելով մինչև +30…-+32 աստիճանի:
Ամստերդամից Սեուլ մեկնող ինքնաթիռում Կորեայի Հանրապետության (ԿՀ) դատախազության ներկայացուցիչների կողմից ձերբակալվել է երկրի նախկին նախագահի մտերիմ ընկերուհու՝ Չխվե Սուն Սիլի դուստրը՝ Չոն Յու Ռան: Այդ մասին հայտնել է հսկիչ գերատեսչությունը:
Աֆղանստանում Իրանի դեսպանը վերքեր է ստացել մայիսի 31-ի առավոտյան Քաբուլում նախագահական պալատից եւ Գերմանիայի ու Իրանի դեսպանատներից ոչ հեռու տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով, ինչի մասին հայտնել է «Էրեմ նյուզ» լրատվական պորտալը՝ հղում անելով «Իաթիմադ» իրանական թերթին։
Եթե այդ ռազմական օբյեկտները շատ մոտ են հիվանդանոցներին կամ քաղաքացիական այլ օբյեկտներին, ապա չենք էլ կրակում այդ ուղղությամբ: Ադրբեջանի նման քաղաքականությունը ցույց է տալիս, որ նա ուզում է իրականացնել որևէ ահաբեկչական գործողություն ու ցույց տալ, թե տեսեք՝ Արցախն է անում, և փորձել ինչ-որ ձևով արդ! արանալ: Կրկնում եմ, մենք երբևէ որևէ քաղաքացիական օբյեկտ չենք թիրախավորել՝ ի տարբերություն իրենց»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Պետության քաղաքացիներին կազատի ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 1-ի նիստին օրակարգում:
Շրի Լանկայում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել է 200-ը, եւս 96 մարդ անհայտ կորած է համարվում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հունիսի 19-ին տարածաշրջանային այցի շրջանակում կլինեն Բաքվում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարներն Դուշանբեում ամփոփել են ԱՊՀի երկրների պատկան մարմինների «Դուշանբե Հակաահաբեկչություն-2017» համատեղ հակաահաբեկչական վարժանքների առաջին փուլի արդյունքները:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված պայթյունի զոհերի թիվը հասել է 65-ի:
Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Գելիք գյուղում փլուզում է տեղի ունեցել մասնավոր մի ընկերության պատկանող ածխի հանքում:
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանն ընկած 14-ամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
«Ամուլսարի ներդրումային ծրագրի իրականացման դեպքում վերջինիս ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի էական՝ մոտ 2% ՀՆԱ-ի աճ տարեկան կտրվածքով
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի պաշտոնական զեկույցը:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է երկրի նախագահի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար, ստուգում է սկսել այն բանից հետո, երբ ամերիկացի կատակերգու դերասանուհի Քեթի Գրիֆինը նկարվել է՝ Դոնալդ Թրամփի «կտրված» գլուխը ձեռքին:
Թուրքիայի զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 21-ին, ժամը 13-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ջանիբեկյան և Պարսեղովի փողոցների խաչմերուկում բախվել էր աղբարկղի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Ծովակալ Էսսեն» ֆրեգատը եւ «Կրասնոդար» սուզանավը «Կալիբր» տեսակի չորս թեւավոր հրթիռ են արձակել Պալմիրայի շրջանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման օգյեկտների վրա: