Բաժիններ՝

Քաբուլում պայթյունից վիրավորվել է Իրանի դեսպանը, զոհվածների թիվը հասել է 90­-ի

Աֆղանստանում Իրանի դեսպանը վերքեր է ստացել մայիսի 31-­ի առավոտյան Քաբուլում նախագահական պալատից եւ Գերմանիայի ու Իրանի դեսպանատներից ոչ հեռու տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով, ինչի մասին հայտնել է «Էրեմ նյուզ» լրատվական պորտալը՝ հղում անելով «Իաթիմադ» իրանական թերթին։

«Իրանի դեսպան Մոհամադ Ռեդա Բարխամին վերքեր է ստացել, վնասվել է դեսպանության շենքը»,­-հրատարակությունը մեջբերում է անում իրանական թերթից: Նշվում է,
որ դեսպանության մնացած դիվանագետներն ու աշխատակիցներն «անվնաս» են:

Տեղեկացվում է, որ վնասվածքներ են ստացել Իրանի ռադիոյի եւ հեռուստատեսության եւ ԻՌՆԱ պետական լրատվական գործակալության շենքերը: Պայթյունը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել Քաբուլում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության շենքից հարյուր մետր հեռավորության վրա: Ըստ վերջին տվյալների, պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 90­-ի, տուժել է ավելի քան 350
մարդ:

Աֆղանստանի ՆԳ նախարարության նախնական վարկածի համաձայն՝ պայթեցվել է ականապատված ավտոցիստեռն: Ինչպես սոցցանցերում հայտնում են ականատեսները, տուժածների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են: NHK ճապոնական հանրային հեռուստատեսության տվյալներով՝ տուժել են Ճապոնիայի դեսպանության երկու աշխատակիցներ, որոնք թեթեւ վերքեր են ստացել: Պայթյունից տուժել է «Սինհուա»
գործակալության շենքը, պայթյունի ալիքից կոտրվել են առաջին հարկի պատուհանների ապակիները:

Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար Մարիել դե Սառնեզը Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է, որ պայթյունը վնաս է հասցրել Ֆրանսիայի դեսպանատանը:

«Նյութական վնաս է հասցվել Քաբուլում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանատներին: Ներկայում տվյալներ չկան այն մասին, որ Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներից որեւէ մեկը տուժել է»,­-ասել է նախարարը: Քաբուլում իրականացված պայթյունի պատասխանատվությունն առայժմ չի ստանձնել երկում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս