Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության երկրների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել մշտական կեցության վկայագիր տրամադրել այդ երկրների բոլոր այն քաղաքացիներին, որոնք առնվազն հինգ տարի ապրում են Միացյալ Թագավորությունում, տեղեկացնում է BBC-ին:
Ազգային Ժողովի պատգամավոր դարձած Արմեն Աշոտյանը շաբաթներ առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Արաբական այն երկրները, որոնք ավելի վաղ խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, պահանջում են, որ Դոհան դադարեցնի դիվանագիտական կապերն Իրանի հետ:
Մամուլի հրապարակումների համաձայն, հինգերորդ գումարման ԱԺ-ի նախագահներից Հովիկ Աբրահամյանն աջ ու ձախ բաժանել էր ԱԺ-ին հասանելիք պետհամարանիշերը, պատգամավորների մի մասն էլ ինչ համար ցանկացել՝ այն էլ ստացել է, առանց հաշվի առնելու կարգը: Քիչ չեն եղել նաև դեպքերը, երբ պատգամավորները պարզապես վաճառել են իրենց հատկացված պետհամարանիշերը։
ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կրիստին Մուտոնենն առաջարկել է ԵԱՀԿ-ի ԽՎ-ի՝ հուլիսի սկզբին Մինսկում կայանալիք նստաշրջանում ստեղծել ահաբեկչությանը հակազդման հատուկ կոմիտե:
Հունիսի 21-ին, ժամը 11.10-ին, 1962 թ. ծնված Ֆեմիդա Մ.-ն կամավոր հանձնել է նռնակի 4 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 44 փամփուշտ:
Հունիսի 22-ին, ժամը 23:55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 23-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հունիսի 23-ին ժամը 00:33-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի կաթի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
acebook-ի օգտատեր Էշթոն Ֆիլիպսը հրապարակել է տեսագրություն, որտեղ արծիվը վայրասլաց թռչում է իր նավակի վրա եւ ձուկ գողանում:
Բրիտանացի եւ ամերիկացի գիտնականները պարզել են, որ մեծահասակ հայրերի որդիները, երիտասարդ ծնողների զավակների համեմատությամբ, օժտված են այնպիսի բնութագրերով, որոնք նրանց թույլ են տալիս մեծ հավանականությամբ դառնալ հրաշամանուկներ:
Եղիսաբեթ Բ թագուհու թոռը՝ արքայազն Հարրին, ենթադրում է, թե բրիտանական գահի ժառանգներից ոչ մեկը չէր ցանկանա միապետ դառնալ:
Հոլիվուդյան ռեալիթի-շոուների հայ աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը վարձել են սուրոգատ մայր՝ երրորդ երեխա ունենալու համար:
Հետաքրքիր թեստ՝ կանանց համար։ Պարզապես հարկավոր է ֆիքսել, թե որ բառն եք առաջինը տեսնում լուսանկարում։
Ընկերների շրջանում միշտ էլ կա մեկը, ով փորձում է ծրագրել ամեն ինչ. մարդ, ով երբեք և ոչինչ չի մոռանում։ Այդ մարդն Այծեղջյուրն է։ Այծեղջյուրի բնավորությանը բնորոշ մի քանի գիծ ևս, որոնց մասին հարկավոր է իմանալ։
Շատերը խնդիրներ ունեն հաստ աղու առողջության հետ կապված։ Խնդիրների մեծ մասն առաջանում է սխալ սննդակարգի հետևանքով, ինչը խոչընդոտում է օրգանիզմի մաքրմանը։ Գոյություն ունեն խնդրի լուծման մի շարք տարբերակներ, այդ թվում՝ բնական միջոցներ, որոնք կօգնեն արագ մաքրել հաստ աղին։
«Լոկա» տուրիստական գործակալության տուր-մենեջեր Աննա Ասատրյանի խոսքով՝ հայերն այս տարի նախընտրում են հանգստանալ ավելի շատ եվրոպական երկրներում, ծովափնյա երկրներում և նաև այն վայրերում, որտեղ կկարողանան հանգիստը համատեղել պատմամշակութային վայրեր այցելելու հետ:
Ամերիկացի ձեռնարկատեր, ֆիլանտրոպ եւ Microsoft ընկերության հիմնադիրներից մեկը՝ Բիլ Գեյթսը, գլխավորել է ԱՄՆ-ի ամենահարուստ բնակիչների ցուցակը:
Տուժողը սպառնալիքների ազդեցության տակ ամբողջությամբ մերկացել է ու մոտ 10 րոպե մնացել մերկ։ Դրանից հետո նա, ցանկանալով փախչել, ամբաստանյալին ասել է, որ ուզում է գնալ զուգարան, և վերջինիս տված սպիտակ խալաթը հագնելով՝ դուրս է եկել ու մտել բակում գտնվող զուգարան, որտեղից դուրս գալուց հետո տեսել է իրեն սպասող ամբաստանյալին և ստիպված վերադարձել է տուն։ Կարճ ժամանակ անց տուժողը պատճառաբանելով, որ իրեն լավ չի զգում, կրկին գնացել է զուգարան՝ իր հետ վերցնելով նաև բջջային հեռախոսը, և զուգարանում գտնվելու ժամանակ զանգահարել է Ոստիկանություն, այնուհետև՝ ընկերուհուն ու խնդրել է իրեն օգնել և փրկել՝ ասելով, որ ամբաստանյալն իրեն թույլ չի տալիս տուն վերադառնալ ու սպառնում է։
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն. շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Սարմի, Ավանեսովի, Տիտոգրադյան փողոցների, Խաղաղ Դոնի փող. 2-ից-28 զույգ համարների, Նոր Արեշի 127/2, 127/3, 35-րդ փողոցի 125/3 համարների, «Էրեբունի» հիվանդանոցի ջրամատակարարումը:
«Մի քանի օր առաջ Գորիսի տարածքում հայտնաբերված քարակոթողը ևս քանդակազարդ է, սակայն սա բացառիկ է նրանով, որ մինչ օրս նմանօրինակ նմուշներ չեն հայտնաբերվել: Վիշապ քարակոթողները հայկական լեռնաշխարհի մոնումենտալ քանդակագործության բացառիկ նմուշներ են, որոնք թվագրվում են Ք.ա. երրորդ հազարամյակով: Դրանք եզակի են, որոնք քարտեզագրվում են միայն հայկական լեռնաշխարհի սահմաններում, եւ դրանից դուրս գոյություն չունեն»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ քարակոթողները ժողովրդի այդ ժամանակվա ինքնության, մշակույթի առանձնահատուկ դրսեւորումներ են:
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: Կատալոնացիները շարունակում են համոզել «Բորուսիային» վաճառել թիմի հարձակվող Ուսման Դեմբելեին: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Բարսելոնան» պատրաստ է ֆրանսիացու համար վճարել 50 մլն եվրո: Նշենք, որ դորտմունդցիները մտադիր են Դեմբելեի տրանսֆերի համար ստանալ մոտ 90 մլն եվրո:
Նախագահ Թրամփն արտերկրից եկամուտ է ստացել իրեն պատկանող ընկերությունների միջոցով, իսկ Կոնգրեսի դեմոկրատներն այդ պատճառով նրա դեմ երեք դատական հայց են հարուցել: Ընդդիմադիր օրենսդիրների խոսքով, արտերկրից ստացվող եկամուտը կարող է ազդել նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության ոլորտի որոշումների վրա:
Ճանաչված իտալացի կատարող Ալ Բանոն առաջին համերգն է տալու հարկադրական ընդմիջումից հետո, որը նրան պահանջվեց մարտին 20-ին գլխուղեղի արյան շրջանառության խանգարման պատճառով հիվանդանոց տեղափոխվելուց հետո:
2016 թվականին «Մանչեսթեր Սիթին» կարող էր դառնալ «Բարսելոնայի» հարձակվողի նոր ակումբը: Ամերիկայի գավաթում պարտվելուց և հավաքականում կարիերան ավարտելուց հետո Մեսսին հայտնել է թիմակիցներին Կատալոնիայից հեռանալու ցանկության մասին: Միևնույն ժամանակ, Իսպանիայի իշխանությունները մեղադրեցին Լեոյին հարկերը չվճարելու մեջ:
Samsung Electronics Co կորպորացիան հայտարարել է, որ այս շաբաթ կթողարկի նոր սմարթֆոն՝ ծալովի Galaxy Folder 2-ը:
Երկրի բնակչությունը ներկայիս 7,6 միլիարդից 2050 թվականին կավելանա մինչեւ 9,8 մլրդ, իսկ 2100 թվականին կհասնի 11,2 միլիարդի, նույնիսկ չնայած ծնելիության ընդհանուր մակարդակի իջնելուն:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները կազմակերպում են այն ընտանիքների երեխաների սպանություններ, որոնք մտադրվել են հեռանալ Իրաքի Մոսուլ քաղաքից:
Գոյություն ունեն մի շարք նշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել։ Չնայած մենք գիտենք առողջության հետ կապված խնդիրների հիմնական նշանները, գոյություն ունեն նաև այնպիսիք, որոնք թաքնված են, բայց կարող են վկայել, որ առողջության հետ ինչ-որ բան այն չէ։