
2016թ. ամռանը Լիոնել Մեսսին մոտ է եղել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն

Արգենտինացին հրաշքով չհայտնվեց ԱՊԼ-ում:
2016 թվականին «Մանչեսթեր Սիթին» կարող էր դառնալ «Բարսելոնայի» հարձակվողի նոր ակումբը: Ամերիկայի գավաթում պարտվելուց և հավաքականում կարիերան ավարտելուց հետո Մեսսին հայտնել է թիմակիցներին Կատալոնիայից հեռանալու ցանկության մասին: Միևնույն ժամանակ, Իսպանիայի իշխանությունները մեղադրեցին Լեոյին հարկերը չվճարելու մեջ:
Ինչպես հաղորդում է Bleacher Report-ը, Մեսսին մնացել է «Բարսելոնայում» միայն նախագահ Պեպ Բարտոմեուի և փոխնախագահ Խորդի Մեստրեի՝ արգենտինացու հոր հետ հանդիպման շնորհիվ:
Մեսսին հանդես է գալիս «Բարսելոնայում» 2003 թվականից: Կատալոնացիների կազմում Լեոն 8 անգամ հաղթել է Պրիմերան և 4 անգամ՝ Չեմպիոնների լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը