Բաժիններ՝

Վթար պանրի գործարանի մոտակայքում. կան տուժածներ

Հունիսի 23-ին ժամը 00:33-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի կաթի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան փողոցում՝ «Դուստր Մելանյա» պանրի գործարան ՍՊԸ-ի մոտակայքում, բախվել են «ՈՒԱԶ» մակնիշի 34 ZV 241 պետհամարանիշի (վարորդ՝ 1973 թ. ծնված Մ. Ա.) և «BMW» մակնիշի 24 OO 910 պետհամարանիշի (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Ս.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը՝ Մ. Ա.-ը և Ա. Ս.-ը դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղի ուժերով տեղափոխվել Տաշիր քաղաքի ԲԿ, տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս