Բաժիններ՝

Բիլ Գեյթսը գլխավորել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը. Forbes

Ամերիկացի ձեռնարկատեր, ֆիլանտրոպ եւ Microsoft ընկերության հիմնադիրներից մեկը՝ Բիլ Գեյթսը, գլխավորել է ԱՄՆ-ի ամենահարուստ բնակիչների ցուցակը: Երկրի 50 նահանգներից յուրաքանչյուրի գլխավոր հարուստների՝ հունիսի 21-ին Forbes հանդեսի կողմից հրապարակված վարկանիշի համաձայն, Բիլ Գեյթսի (Վաշինգտոնի նահանգ) կարողությունն այժմ գնահատվում է 88,9 մլրդ դոլար։

Microsoft-ի հիմնադիրը նաեւ աշխարհի ամենահարուստ մարդն է: Amazon ամերիկյան ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որը նույնպես Վաշինգտոնում է ապրում, 83,3 մլրդ դոլար կարողությամբ երկրորդ տեղն է զբաղեցրել նահանգի ամենահարուստ բնակիչների թվում: Նեբրասկայում ամենահարուստ բնակիչ է ճանաչվել ներդրող Ուորեն Բաֆեթը (76,2 մլրդ դոլար):

Ամերիկացի ամենաերիտասարդ հարուստը կրկին դարձել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, որը նաեւ Կալիֆոռնիայի ամենահարուստ բնակիչն է (62,4 մլրդ դոլար): Ամենաապահովված նյույորքցին առաջվա պես նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգն Է (50,7 մլրդ), իսկ Արկանզասի նահանգի գլխավոր հարուստը համարվում է Ջիմ Ուոլթոնը՝ Walmart ընկերության հիմնադիր, մեծածախ եւ մանրածախ առեւտրի՝ աշխարհում խոշորագույն ցանցի սեփականատեր Սեմ Ուոլթոնի որդին՝ 38,5 մլրդ դոլար կարողությամբ: Նրա քույրը՝ Ալիսա Ուոլթոնը, ապրում է Տեխասի նահանգում եւ այնտեղ ճանաչվել Է ամենահարուստ բնակչուհին (38,2 մլրդ դոլար):

Նեւադայի նահանգում հայրենակիցների շրջանում ամենահարուստը դարձել է ձեռնարկատեր Շելդոն Ադելսոնը (35,6 մլրդ դոլար), որը համարվում է նաեւ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության գլխավոր հովանավորներից մեկը: Վիրջինիայում ամենաշատ փողը հաջողվել է կուտակել Ժակլին Մարսին (27,6 մլրդ դոլար)՝ Mars հրուշակեղենի կորպորացիայի հիմնադիր Ֆրենք Մարսի թոռնուհուն: Իսկ ահա նրա թոռը՝ Ջոն Մարսը, 27,6 մլրդ դոլար կարողությամբ, դարձել է Վայոմինգի նահանգի գլխավոր հարուստը:

Forbes-ի այս ցուցակում ամենատարեց հարուստ ամերիկացին դարձել է 91-ամյա Լեսլի Լեմփթոնը՝ Միսիսիպիի նահանգից (760 մլն դոլար): Լեմփթոնը դեռ 1954 թվականին հիմնադրել է Ergon նավթընկերությունը, որում այդ պահին ընդամենը երկու մարդ էր աշխատում: Այժմ ընկերության հաստիքակազմում հաշվում է մոտավորապես 2,5 հազար աշխատակից:

Ամերիկյան յոթ նահանգներում ընդհանրապես միլիարդատերեր չեն եղել: Forbes-ի վարկանիշի բոլոր 52 մասնակիցների միագումար կարողությունը կազմում է ավելի քան 745 մլրդ դոլար: Անցյալ տարվանից այդ ցուցանիշն ավելացել է 1,7 մլրդ դոլարով, հաղորդել է

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս