ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջազգային քաղաքականության անկանխատեսելիությունն անհարմարավետության աղբյուր է համաշխարհային հանրակցության համար:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը մշտապես Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության օրակարգում է:
Հունիսի 23-24-ի երեկոյան ժամերին հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:
Ադրբեջանում ձերբակալված լրագրող Աֆղան Մուխթարլըի փաստաբան Էլչին Սադիգովը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ իր պաշտպանյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
Չորս մարդ է մահացել անոմալ շոգ եղանակի պատճառով, որը հունիսի 19-ից հաստատվել է ԱՄՆ-ի հարավարեւմտյան տարածաշրջանում:
ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդականն ու փեսան՝ Ջարեդ Քուշները, եւ Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասը հունիսի 21-ին կայացած հանդիպմանը քննարկել են Մերձավոր Արեւելքում հաշտության բանակցությունների վերսկսման հեռանկարները:
Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախազգուշացրել է այդ երկրի իշխանություններին գյուլենականների գործունեության առնչությամբ:
ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շեննակը և Սեզար Պրեդան, ովքեր 2017 թ. հունիսի 12-14-ը այցելել էին Ադրբեջան, հանդես են եկել այցի արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիներին խոստացել է հարկերի ամենախոշոր իջեցումն ԱՄՆ-ի պատմության մեջ։
Վիեննայում գործող մուսուլմանական մանկապարտեզները պետք է փակել, որովհետեւ դրանք չեն նպաստում հասարակությանը երեխաների ինտեգրացմանը:
Գերմանիայի դաշնային դատախազությունը դատական գործ է հարուցել Թուրքիայի մի քաղաքացու դեմ, ով մեղադրվում է 2015 թվականից այս կողմ Գերմանիայում քրդական կառույցներին լրտեսելու մեջ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հունիսի 23-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
Հունիսի 21-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Ս.-ին հավաքակայանում անձնական խուզարկության ենթարկելու ժամանակ վերջինիս ջինսե տաբատի ներսի կողմի ձախ հատվածից հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել են 2 հատ ամբողջական օվալաձև սպիտակ գույնի դեղահաբեր և նույնանման դեղահաբի մանրացված կտորներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրել է ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Հունիսի 22-ին, ժամը 09:01-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճապոնիայի «սինկանսեն» արագընթաց գնացքների առնվազն 51 հազար ուղեւորներ են ճանապարհին մնացել Տոկիոյի եւ Ֆուկուոկայի միջեւ՝ երկրում ամենածանրաբեռնված ճյուղի էլեկտրացանցի անսարքությունների պատճառով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ Ֆրանսիան ամուր եւ պրագմատիկ հարաբերություններ կունենա Մեծ Բրիտանիայի հետ Եվրամիության կազմից նրա դուրս գալուց հետո:
Դորտմունդ քաղաքում գտնվող Westfalenhallen համալիրի կազմակերպիչները հայտնել են, որ սրահը չեն կարող տրամադրել, քանի որ այն արդեն ամրագրված է մեկ այլ միջոցառման համար:
Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը երկու միլիարդ ֆունտ ստեռլինգ է պահանջել Պահպանողական կուսակցության հետ կոալիցիայում միավորվելու դիմաց:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Լինդսի Ուոլթերսը չի հաստատել Գերմանիայի Համբուրգ քաղաքում «Մեծ քսանյակի»՝ հուլիսի 7-8-ը կայանալիք նիստի շրջանակներում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հնարավոր անձնական հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը:
Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որի հետևանքով զոհեր են գրանցվել:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի Մոսուլ քաղաքում պայթեցրել են «Ան Նուրի» պատմական մզկիթը, որտեղ 2014 թվականին ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին հայտարարեց «խալիֆաթ» ստեղծելու մասին:
Հունիսի 20-ին սելավը, փոթորիկն ու կարկուտը մեծ ավերածություններ են գործել Տավուշի մարզի մի շարք համայնքներում, որոնց թվում Պտղավան բնակավայրն է։
Ահաբեկչության դեմ պայքարը և Եվրոպայի պաշտպանության ուժեղացումը, շարունակվող միգրացիոն ճգնաժամը և Brexit-ը կդառնան Եվրամիության 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի գլխավոր թեմաները, որը հունիսի 22-ին բացվում է Բրյուսելում:
Ուկրաինայում գողական խմբավորումների հակամարտության արդյունքում կողմերից մեկը զգալի առավելություն է ձեռք բերել: Հունաստանի 44–ամյա «օրենքով գող» Անդրեյ Նեդզելսկին, նույն ինքը՝ «Նեդելյան», նույն ինքը՝ Անդրեյ Լվովսկին «գահընկեց» է արվել. կասեցվել են «օբշչակին» վերահսկելու նրա լիազորությունները:
Դատախազության համակարգում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից դժգոհությունները գնալով խորանում են։ Անհավասարակշիռ և էքսցենտրիկ Կոստանյանին փոխարինած համեստ տղան «մուզ-մուզ» իր գործը տեսնում է՝ «վերջիններին» բերում առաջին պլան, փոփոխություններ կատարում ստորին օղակներում։
Այդպիսով պատմության մեջ առաջին անգամ գերմանական բանակը իր զինվորներին դուրս է բերելու ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայից և տեղափոխելու է մեկ այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի ռազմաբազա: Ծրագրվում է մինչև սեպտեմբեր Ինջիրլիքում գտնվող 260 գերմանացի զինվորներին, վեց Tornado տեսակի հետախուզական ինքնաթիռները, ինչպես նաև վառելիքի լիցքավորման ինքնաթիռները տեղափոխել Հորդանանի Ազրաք քաղաքում գտնվող ռազմաբազա:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին այդ պաշտոնում փոխարինելու է նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը:
«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, որը ներկայում ամբաստանյալի կարգավիճակում է Արթուր Վարդանյանի և նրա խմբի գործով, կալանավայրից ուշի ուշով հետևում է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն պայքարին: 5 տարի առաջ նա հիմնել էր «Հակակրիմինալ» հասարակական շարժումը և հայտարարում էր, որ նպատակ ունի «մաքրել խանական համակարգը կոռուպցիայից»:
Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և արել եք հնարավորը մեր ժողովրդի նվիրական իղձերի ու ձգտումների իրականացման, Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման, մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման եւ նրանց բարեկեցության մակարդակի բարձրացման ուղղությամբ։