Բաժիններ՝

Samsung-ն այս շաբաթ կներկայացնի նոր ծալովի սմարթֆոն՝ Galaxy Folder 2-ը. Yonhap

Samsung Electronics Co կորպորացիան հայտարարել է, որ այս շաբաթ կթողարկի նոր սմարթֆոն՝ ծալովի Galaxy Folder 2-ը: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի Yonhap գործակալությունը:

Galaxy Folder 2-ի դիզայնը շատ չի տարբերվում նախորդ մոդելներից, սակայն աշխատում է Android 6.0 պլատֆորմի վրա եւ ունի 8-մեգափիքսելանոց եւ 5-մեգափիքսելանոց խցիկներ: Մոդելն արտաքին դիսփլեյով հանդերձված չէ, այնպես որ հաղորդագրությունների ստուգման կամ մուտքի զանգի մասին տեղեկատվություն ստանալու համար պետք է բացել սմարթֆոնը:

Բայց, ինչպես պնդում է արտադրողը, ապարատից օգտվելը շատ ավելի հարմար կլինի Էէկրանի եւ ստեղնաշարի գործողությունները համատեղելու հնարավորության շնորհիվ:

«Օգտատերը կարող է վայելել լուսանկարի կամ տեագրության դիտումը 96,6 միլիմետր (3,8 դյույմ) չափով դիսփլեյի վրա եւ ըստ որում ակտիվացնել զանազան գործառույթներ, օրինակ՝ հեռախոսագիրքը կամ խցիկները»,- նշում է Yonhap-ը:

Կուտակչի ունակությունը, որը կարող է անջատվել սարքից, կազմում է 1,950 mAh: Galaxy Folder 2-ը մատչելի կլինի սեւ եւ կարմիր գույներով, իսկ դրա արժեքը կկազմի 260 դոլար: Yonhap գործակալությունը հայտարարում է, որ Հարավային Կորեայի խանութների վաճառասեղաններին ապարատը կհայտնվի արդեն հունիսի 23-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս