Բաժիններ՝

«Բարսելոնան» կգնի Բունդեսլիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: Կատալոնացիները շարունակում են համոզել «Բորուսիային» վաճառել թիմի հարձակվող Ուսման Դեմբելեին: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Բարսելոնան» պատրաստ է ֆրանսիացու համար վճարել 50 մլն եվրո: Նշենք, որ դորտմունդցիները մտադիր են Դեմբելեի տրանսֆերի համար ստանալ մոտ 90 մլն եվրո:

Մրցաշրջանի արդյունքներով Դեմբելեն ստացավ Բունդեսլիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը:

Նախորդ մրցաշրջանում Ուսմանն անցկացրել է 32 խաղ, խփել է 6 գոլ և կատարել է 12 ասիստ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս