Բաժիններ՝

13 թաքնված նշան, որ դուք այնքան էլ առողջ չեք, որքան մտածում եք

Marketium.ru-ն գրում է, որ գոյություն ունեն մի շարք նշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել։ Չնայած մենք գիտենք առողջության հետ կապված խնդիրների հիմնական նշանները, գոյություն ունեն նաև այնպիսիք, որոնք թաքնված են, բայց կարող են վկայել, որ առողջության հետ ինչ-որ բան այն չէ։

1. Սպիտակ մազեր՝ մինչև 40 տարին լրանալը։ Մարդկանց մեծ մասի համար սպիտակ մազերի հայտնվելն անհանգստության առիթ չի դառնում։ Սակայն որոշ մասնագետներ պնդում են, որ մազերի վաղաժամ սպիտակեցումը կարող է կապված լինել անեմիայի, վահանաձև գեղձի խնդիրների, B12 վիտամինի անբավարարության հետ։ Իհարկե, առաջին սպիտակ մազի հայտնվելու հետևանքով հարկավոր չէ խուճապի մատնվել և ինքնուրույն «ախտորոշել» այս հիվանդություններից մեկը։ Մազերի վաղաժամ սպիտակեցման ամենատարածված պատճառը գենետիկ նախատրամադրվածությունն է։

2. Ականջի բլթակի կնճռոտում։ Սա, ամենայն հավանականությամբ, ծերացման նշան է, բայց որոշ հետազոտողներ պնդում են, որ դրանք կարող են վկայել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման բարձր հավանականության մասին։ Չի կարելի սա ընկալել՝ որպես բացարձակ ճշմարտություն, բայց հերթական ստուգում անցնելը, իհարկե, չի խանգարի։

3. Կախված կոպեր։ Սա կարող է ոչ միայն ծերացման գործընթացի հետևանք լինել։ Նորզելանդական համալսարաններից մեկում կատարված հետազոտությունները պնդում են, որ սրա պատճառ կարող են լինել նյարդային համակարգի խնդիրները, տարբեր հիվանդություններ, ինչպես նաև արևի ճառագայթների ազդեցությունը։ Եթե այս յուրահատկությունը ձեզ բնորոշ է ծնված ժամանակվանից, անհանգստանալու կարիք չկա։ Բայց եթե սա հանկարծակի է ի հայտ եկել և ուղեկցվում է այլ նշաններով՝ գլխացավ, տեսողության վատացում, խորհուրդ է տրվում դիմել բժշկի օգնությանը։

4. Վահանաձև գեղձի խնդիրներ։ Ձեզ կարող է թվալ, թե կոկորդն ուռել է սխալ դիրքով քնելու կամ այլ պատճառով։ Սակայն սա կարող է նաև վկայել վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների մասին, եթե ուղեկցվում է հետևյալ նշաններով՝ տրամադրության անկում, մարմնի ջերմաստիճանի, սրտի զարկերի հաճախականության փոփոխություն։ Էնդոկրինոլոգի հետ խորհրդակցելն ավելորդ չի լինի։

5. Տգեղ եղունգներ։ Եղուգները շատ բան կարող են վկայել մարդու առողջության մասին։ Եթե եղունգի վրա հորիզոնական գիծ եք նկատում, սա կարող է սխալ սննդի կամ վերջերս տարած հիվանդության նշան լինել։

6. Կարճ հոնքեր։ Եթե հոնքերի մազերը թափվում են, սա կարող է վկայել վահանաձև գեղձի խնդիրների՝ հիպոթիրեոզի առկայության մասին, որն ազդում է հորմոնների և նյութափոխանակության վրա։

7. Ակնագնդի դեղնություն։ Սա հաճախ կարող է սովորական հոգնածության նշան լինել։ Բայց եթե այն երկար ժամանակ չի անցնում, խնդիրը կարող է դեղնախտը լինել։

8. Արևայրուք՝ առանց արևի։ Եթե մաշկը մգանում է՝ չնայած արևի տակ չեք մնացել, սա կարող է հազվադեպ հանդիպող Ադիսոնի հիվանդության նշան լինել։ Դրան բնորոշ են նաև հոգնածությունն ու թուլությունը։

9. Կոպիտ մաշկ։ Եթե մաշկին կոպիտ հատվածներ եք նկատում, գերադասելի է խորհրդակցել մաշկաբանի հետ։

10. Ճաքած շուրթեր։ Դեպքերի մեծամասնությունում շուրթերը ճաքճքում են եղանակային պայմանների ազդեցության հետևանքով։ Բայց բերանի անկյուններում առաջացած ճաքերը կարող են ցինկի կամ B խմբի վիտամինների անբավարար քանակի, ինչպես նաև A վիտամինի մեծ քանակի հետևանք լինել։

11. Դեմքի կարմրություն։ Սա հիմնականում անհանգստության առիթ չէ, սակայն գոյություն ունի նաև հիվանդություն, որի հետևանքով դեմքը միշտ կարող է կարմիր լինել։ Այդ պատճառով ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ։

12. Բադիկի մաշկ։ Գոյություն ունի անվնաս երևույթ, որի դեպքում մաշկն այդպիսի տեսք է ունենում։ Դրա դեմ դեղամիջոցներ չկան, բայց կարող եք ցանը քչացնել խնամող միջոցների օգնությամբ։

13. Սառը ոտքեր։ Եթե ոտքերը մշտապես սառն են, սա կարող է վկայել անոթային հիվանդությունների մասին։ Եթե վերջույթները մշտապես սառն են, սա կարող է կապված լինել Ռեյնոյի սինդրոմի հետ։ Սակայն այս դեպքում վերջույթները հակված են նաև գույնի փոփոխության։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս