Հունիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2017թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը:
Ռուսաստանի հիդրոմետ ծառայությունը մոսկվացիներին նախազգուշացրել է հունիսի 25-ին սպասվող եղանակային վտանգի «դեղին» աստիճանի մասին:
Հալեպում շուկայի ուղղությամբ արձակված կրակաhերթի հետևանքով 20 մարդ տարբեր աստիճանի վիրավորում է ստացել:
Հայաստանում գործարար միջավայրի բարելավումը բոլոր կառավարությունների հիմնական խոստումներից մեկն է։ Ցանկացած նոր ձևավորվող կառավարություն խոստանում է քայլեր ձեռնարկել գործարար միջավայրը բարելավելու, բիզնեսի վարման պայմաններն ավելի դյուրին դարձնելու ուղղությամբ՝ մինչև հաջորդ կառավարության ձևավորումը։ Գործող կառավարությունը նախորդներից տարբերվում է սակայն նրանով, որ խոստացել է բավական հավակնոտ ներդրումներ ներգրավվել տեսանելի ապագայում՝ մի քանի հարյուր միլիոնից մինչև ավելի քան 3 միլիարդ դոլար։ Որքանո՞վ են այդ խոստումներն իրատեսական, դրանց ո՞ր մասը կկատարվի առաջիկայում և ո՞ր ոլորտներում։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջերս Հայաստանից «նեղացած» և օվկիանոսից այն կողմ հայտնված Երևանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արսեն Արշակյանը անգործ չի մնացել Միացյալ Նահանգներում։
Ամերիկացի վազորդուհի Ալիսիա Մոնտանոն ԱՄՆ-ի թեթև աթլետիկայի մրցաշարի ժամանակ չի հաղթել մրցավազքում, սակայն հայտնվել է բոլոր լրատվամիջոցների գլխագրերում:
Ադրբեջանում՝ Մինգեչաուրում տեղացած անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ու ուժեղ քամին մեծ վնաս են հասցրել տեղի բնակելի տներին:
Այսօրվա ավտովթարի հետ կապված՝ որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
«Այս տարվա քննությունները կարելի է ասել իդեալական են անցել։ Ամեն առարկայից նախորդ տարիների համեմատ գնահատականները տարբեր են։ Կան առարկաներ, որ այս տարի անհամեմատ ավելի բարձր են գնահատականները, և կա նաև հակառակ պատկերը։ Հիմնականում, եթե ընդհանուր գնահատենք, ամենաբարձր ցուցանիշները եղել են օտար լեզուներից, որտեղ միջին միավորը 15-ն էր։ Ամենացածր միավորները ունեցել ենք ռուսաց լեզվից և ֆիզիկայից։ Ֆիզիկայի դեպքում միջին միավորը 11-ն էր, իսկ ռուսաց լեզվից՝ 10»։
Պակիստանում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների թիվն աճել է:
Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունիսի 24-ին, ժամը 11:57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Վ. Տերյան փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեսանյութը մեկնաբանել է նաեւ ինքը՝ Գոցիրիձեն՝ ասելով․ «Աշխարհում հայտնի Reddit-ում մեծ քննարկում է բարձրացել՝ սելֆի եմ նկարում, թե պանորամա: Իրականում ես ավելի քան մեկ միլիոն դիտում ու մեկնաբանություններ ունեմ՝ մեկը մյուսից դրական, իսկ օտարերկրացի կանայք ինձ հանգիստ չեն տալիս ծանոթանալու ցանկությամբ»,- գրել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում:
«Ինձ՝ որպես իրենց լավ ընկերոջ, խնդրեցին, որ կազմակերպեմ և իրականացնեմ գաղափարը։ Ես համաձայնեցի, և մենք էլ, իմ այն լավ ընկերների հետ, որոնք պատրաստ էին և ոչինչ չխնայեցին սրա համար, մեծ սիրով միանգամից հավաքվեցինք ու սկսեցինք աշխատել։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հեգնանքով է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ադրբեջանական բանակը աշխարհի 50 ուժեղագույն բանակների թվում է:
Ակնկալվում է, որ տնտեսական ակտիվությունը 2017 թվականին կբարձրանա, չնայած առկա ռիսկերին և մարտահրավերներին: Հիմնադրամն արձանագրում է, որ ներքին մրցակցության ամրապնդումը և բարեփոխումները կարևոր են մասնավոր հատվածի զարգացմանն ու տնտեսության դիվերսիֆիկացմանը նպաստելու համար:
Կատարն անընդունելի է համարում շրջափակումը վերացնելու համար արաբական երկրների կողմից ներկայացված պահանջները:
ԱՊՀ երկրների ավելի քան 2000 քաղաքացիներ, որոնք տարբեր երկրներում մարտական պատրաստություն են անցել գրոհայինների շարքերում, հետախուզման մեջ են:
Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայության աշխատակիցների կողմից Մեքքայում ահաբեկչության իրականացման փորձ է կանխվել:
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստորագրված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում՝ Ադրբեջան է տեղափոխվել ռուսական արտադրության զինտեխնիկայի նոր խմբաքանակ:
Հունիսի 24-ին, ժամը 12:41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը մեծ ներուժ ունի Հայաստան֊-ԵՄ, այդ թվում` ԱլԳ ձևաչափով հարաբերությունների ամրապնդման համար: Այս ամենը կարող է վտանգված լինել, եթե տարածաշրջանային կայունության և խաղաղության համար ԵՄ-֊ն, որպես գլոբալ դերակատար, բավարար ջանքեր չգործադրի»,- գրել է Աշոտյանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ենթադրյալ կողմնակիցները խորհրդարանի վրա հարձակում են իրականացրել, որի արդյունքում չորս անձ է վիրավորվել և կառույցին նյութական վնաս է պատճառվել:
Հունիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային 7 ավտոմատ նռնականետեր:
Սպիտակ տունը ցանկանում է պահպանել Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների ճկունությունը:
Չինաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում:
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է. անընթեռնելի համարանիշներով ավտոմեքենաների «հնարամիտ» վարորդները կհայտնաբերվեն և կպատժվեն։
«Նոր իրավիճակ։ Երևան են տեղափոխվում 8 զինծառայող, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։
Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:
Այսօր էլ պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ հակառակորդը գործարկում է հրաձգային, դիպուկահար զենքեր, կիրառում է 60, 82 և 120 մմ-ոց ականանետեր: