
Իբրահիմովիչն ուզում է տեղափոխվել «Ռեալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն. շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում: Ինչպես հաղորդում է Diario Gol-ը՝ 35-ամյա ֆուտբոլիստը մտադիր է հանդես գալ «Ռեալի» կազմում, բայց «սերուցքայինների» ղեկավարությունը կարող է դեմ լինել այդ տրանսֆերին՝ շվեդի շատ բարդ բնավորության պատճառով: Իբրան արդեն ունի իսպանական առաջնությունում ելույթ ունենալու փորձ. ֆուտբոլիստը խաղացել է «Բարսելոնայի» կազմում:
Հիշեցնենք, որ Զլատանն Անգլիայի նախորդ առաջնության վերջում ծնկի ծանր վնասվածք ստացավ: Դրանից հետո հարձակվողը դուրս մնաց «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մրցաշրջանի հայտացուցակից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը