Գևորգ Սաֆարյանը իրեն՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքից զերծ պահելու պետության պարտավորությունները չկատարելու, նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներից զերծ պահելու պարտավորությունը չկատարելու կապակցությամբիր պաշպանների միջոցով դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով՝ խնդրելով ՀՀ կառավարությունից պահանջել իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորության կատարամաներաշխիքներ:
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի մարզիչը նշել է, որ օպերացիաները տրանսֆերային շուկայում շատ ծանր են տրվում ակումբին: Ժոզեն նշել է, որ կցանկանար թիմում տեսնել ևս 2 նորեկի:
Կանզասի ազգային գվարդիայի մի խումբ ներկայացուցիչներ գտնվում են Հայաստանում` հայ հրշեջների հետ առաջին օգնության, փրկարարական մեթոդների կիրառման և վտանգավոր նյութերի հետ աշխատելու ուղղությամբ ուսուցում անցկացնելու նպատակով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին:
Վերջին օրվա ընթացքում ֆուտբոլային աշխարհը քննարկում է կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի հավանական տեղափոխությունը ՊՍԺ: Ըստ կատալոնական մամուլի՝ գործարքն արդեն 95 տոկոսով կատարված է:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող 1983թ. ծնված Հ. Համբարձումյանն այսօր հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային ճանաչված համադրող, Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի և մեր երկրում առաջին անգամ անցկացվող ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի գլխավոր համադրող Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, ով հայ մշակույթը միջազգային հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու համար Հանրապետության Նախագահի կողմից դեռևս 2015 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Իր հերթին դեսպան Միլսը շնորհավորել է Արմեն Աշոտյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ կարեւորել միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
Հուլիսի 20-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Գորիս-ԼՂՀ ճանապարհի 8-րդ կմ-ին վազանց կատարելու ժամանակ բախվել է շրջադարձ կատարող «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենային:
Հարցին, թե ինչքա՞ն գումար կծախսվի այս ծրագրի վրա, պարոն Հանթըրը նշեց, որ պետք է ծախսվի մի քանի հարյուր դոլար, և նրանք արդեն գտել են որոշ ներդրողներ, որոնք մեծ հետաքրքրություն են դրսևորում այս ծրագրի նկատմամբ։
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 19-ին, ժամը 5.30-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Կապանի Հ. Ավետիսյան փողոցում կորցրել էր կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան մայթեզրին, այնուհետև շարժվելով առաջ՝ բախվել էր ծառի և հրդեհվել:
«Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել Գյումրիում հուլիսի 20-ին տղամարդու դանակահարության դեպքով:
Զվարթնոց օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին FIRST Global ռոբոտաշինության օլիմպիական խաղերի բրոնզը նվաճած՝ ԹՈՒՄՈ-ի թիմին:
«Ես մշտապես հանդիպում եմ երիտասարդների հետ, մշտապես յուրաքանչյուր առիթ, հնարավորություն օգտագործում եմ շփվելու համար, որովհետև համոզված եմ, որ դա մեր երկրի, հասարակության զարկերակի վրա ձեռքը պահելու լավագույն միջոցներից մեկն է, որովհետև երիտասարդների աչքը սուր է, նրանք հեռուն են տեսնում և նրանք շատ լավ կարողանում են կողմնորոշվել այս արագ փոփոխվող աշխարհում»։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն չի շտապում նոր տրանսֆերներ իրականացնել: Կատալոնական ակումբի լռությունը զարմացնում է շատերին:
Գերմանիայի հակահետախուզությունն ունի տեղեկատվություն երկրի տարածքում թուրքական հատուկ ծառայությունների գործունեության ակտիվացման մասին, հաղորդել է Neue OsnabrՖcker Zeitung թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի Սահմանդրության պաշտպանության ֆեդերալ գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մաասենին։
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով
Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված «Արցախէներգո» ՓԲԸ մասնավորեցման մրցույթը տեղի է ունեցել հուլիսի 21-ին: Այն վարել է կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Իսրայելյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել ՀՀ փաստաբանների պալատի նախագահը՝ խնդրելով «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակի (ժամի) հաշվարկման կարգը պարզաբանելու նպատակով դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհրդին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում մասնակցել է համայնքային կենտրոնի եւ բուժկետի բացման հանդիսավոր արարողությանը:
Եվրամիությունը պատրաստ է օգնություն ցույց տալու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի հետեւանքների հաղթահարման համար:
Մարզերում տեղակայված անձնագրային ծառայություններում կան կոնկրետ օրեր, որ հնարավոր չէ կնքել եռօրյա պայմանագիր: Այդ օրերի համար կարող եք տեղեկանալ անձնագրային ծառայություններից:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի Հանրապետության nախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և երջանկություն:
Ռումինիայի Օրադեա քաղաքում ընթացող բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության B դիվիզիոնում Հայաստանի տղամարդկանց երիտասարդական հավաքականը հաղթեց Ադրբեջանի ընտրանուն:
Այսօր Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում բացվել է «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը համակարգում է քանդակագործ Նունե Թումանյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այսօր Սոչիում ՌԴ նախագահը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Young Pioneer Tours տուրիստական ընկերությունը հաղորդել է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ԿԺԴՀ ուղեւորությունների արգելք սահմանելու մասին, հայտարարությունը հրապարակվել է ընկերության կայքում։
Հայկ Սարգսյանը գտնում է, որ ընթացիկ տարին կեզրափակենք տնտեսական աճի շատ ավելի բարձր ցուցանիշով, քան ի սկզբանե կանխատեսվում էր
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին, կոչումով՝ արդարադատության ենթասպա՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով։
Հրշեջ խմբերը մարել են Եգիպտոսի մայրաքաղաքի սրճարաններից մեկում կենցաղային գազի բալոնի պայթյունի հետեւանքով բռնկած կրակը: