Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը կնախաձեռնի Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փոխանցումը, եթե վերջինս նման խնդրանքով դիմի ՌԴ-ին:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Աֆղանստանի անվտանգության ուժերը վերջին օրն ամբողջ երկրում իրականացված գործողության ընթացքում 98 զինյալներ են ոչնչացրել, հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով պշտպանության նախարարությունը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում նաև բժիշկ-մասնագետը այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անհայտ անձինք հարձակում են գործել ոստիկանական ավտոմեքենայի վրա:
Քուդիստանը չի կարող անկախ պետություն դառնալ, անգամ եթե հանրաքվեն կայանա, այդ տարածքը չի կարող առանձնանալ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսային: Ընկերությունը ֆինանսական ծառայություններ է մատուցում ապահովագրության և ակտիվների կառավարման ոլորտներում:
Մի քանի տասնյակ հազար մարդ է հուլիսի լույս 21-ի գիշերը մասնակցել բողոքի տարերային ցույցերին եւ հանրահավաքներին՝ դատական համակարգի վիճելի բարեվոխմանը հավանություն տալու՝ Լեհաստանի Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների որոշման դեմ։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 21-ին ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ Առևտրի հանձնակատարի տեղակալ Դեն Մուլանիի գլխավորությամբ:
Սիրիայում օդուժի հարվածով ոչնչացվել է մալայզիացի զինյալ, որը պետք է գլխավորեր «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման կազմում Հարավ – արեւելյան Ասիայից իսլամիստների «բրիգադը»:
Գերմանական հայտնի Bild պարբերականը հայտնում է, որ Գերմանիան որոշում է կայացրել առկախել Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում ունեցած բոլոր նախագծերը:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հրանտ Համբարձումյանի նկատմամբ։
Չինաստանի իշխանությունները հեղեղումների պատճառով տարհանել են երկրի հյուսիս-արևելյան Ցզիլին շրջանի ավելի քան 226 հազար բնակչի:
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը կրկին դիմել է ԿԺԴՀ-ին՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ վարելու առաջարկությամբ:
«Մահանալուց հետո որևէ մեկս առանց թաղվելու չի մնա, սա է իմ պատասխանը: Ի՞նչ պիտի ասեմ գերեզմանների հետ կապված»,- ըստ aliq.ge-ի՝ այսպես է պատասխանել Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Թբիլիսիի հողատարածքների օգտագործման ծրագիրը դիտարկում է գերեզմանների հարցն ու տարածված տեղեկատվությունը, թե 2040 թվականի համար Թբիլիսիի գերեզմաններում այլեւս տեղ չի լինի:
«Ըստ Հունաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Կոս կղզու մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,- ասվում է գրառման մեջ։
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը պարզաբանում է տարածել երկարաձգված ՀՀ անձնագրով վիզա տրամադրելու հարցի առնչությամբ: Պարզաբանման մեջ ասված է.
Հուլիսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության համար նախատեսված սենյակում անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վ. Կ.-ին: Տիկնոջ մոտից հայտանաբերել են սև գույնի խիտ, կասկածելի հեղուկով լցված մեկանգամյա օգտագործման ներարկիչ:
Հոլիվուդյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայ դիզայներների կողմից ստացել է հայրենական արտադրության կոշիկներ:
Խորհրդարանի կողմից Գերագույն դատարանի (ԳԴ) նոր անդամների նշանակման գործընթացն անվավեր է:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Գերմանիայի իր գործընկերոջը՝ Զիգմար Գաբրիելին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ:
Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողովն ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և դրա հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացրած, մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն, ամենայն հավանականությամբ, ամերիկացի ֆինանսիստ Էնթոնի Սքարամուչիին հաղորդակցումների տնօրեն կնշանակի Սպիտակ տան աշխատակազմում:
Հետաքրքիրն այն է, որ վարչապետին սոցիալական խնդրով տարբեր փողոցներում գյումրեցիներն անհանգստացրին, ոմանք հետաքրքրվեցին իրենց անբարեկարգ փողոցի ճակատագրով: Սրան զուգահեռ, ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակաբար կրկնում էր, որ Գյումրին հիանալի քաղաք է։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. կասկածվում է կողոպուտ կատարելու մեջ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հուլիսի 20-ին, ժամը 12:26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում «Թոռնիկներ» մթերային խանութում այրվում է 3 կգ գազի բալոն:
ԿԺԴՀ-ում երկարատեւ երաշտը, որն ամենասաստիկն է 2001 թվականից ի վեր, լուջ վնաս է հասցրել երկրի գյուղատնտեսությանը, եւ երկրին շտապ օգնություն է պահանջվում միջազգային հանրակցության կողմից:
Պրոֆեսորին իր աշխատասենյակում ծանր մարմնական վնասվածք է պատճառել հոգեբանական կենտրոնի այցելու, 1983 թ. ծնված Հ. Համբարձումյանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը հուլիսի 20-ին որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է: Հ.Համբարձումյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով մշտապես պարծենում է, որ երիտասարդ տարիքում հիմնադրել է «Քեթրին Գրուպ» ընկերությունը, խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված իր կենսագրականում այդ մասին ոչինչ չի հիշատակել: