Բաժիններ՝

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Ադրբեջանին

Ռումինիայի Օրադեա քաղաքում ընթացող բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության B դիվիզիոնում Հայաստանի տղամարդկանց երիտասարդական հավաքականը հաղթեց Ադրբեջանի ընտրանուն: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից:

Մեր ընտրանին լարված և համառ պայքարում կարողացավ 82 – 80 հաշվով հաղթանակ տոնել:

Նշենք` մեր հավաքականը ևս 1 հանդիպում կանցկացնի հուլիսի 23-ին` 17-րդ տեղի համար:

Հիշեցնենք` մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության խմբային փուլի Ա ենթախմբում Հայաստանի երիտասարդական հավաքականը գրավել էր վերջին 5-րդ հորիզոնականը։ Հայ բասկետբոլիստներն անցկացրած 4 հանդիպումներից միայն մեկում էին կարողացել հաղթանակ տոնել՝ առավելության հասնելով խմբի առաջատար Լեհաստանի նկատմամբ։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս