Ժոզե Մոուրինիոն դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականությունից
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի մարզիչը նշել է, որ օպերացիաները տրանսֆերային շուկայում շատ ծանր են տրվում ակումբին: Ժոզեն նշել է, որ կցանկանար թիմում տեսնել ևս 2 նորեկի:
«Մենք միշտ ավելի շատ ենք ուզում: Եվ ես չեմ կարող ասել, որ երջանիկ եմ նրանից, թե ինչպես է դասավորվում մեզ համար տրանսֆերային պատուհանը: Շուկան զարգանում է այնպես, որ որոշ ֆուտբոլիստների հետ շատ բարդ է պայմանավորվելը, իսկ ոմանց հետ՝ անհնարին: Տվյալ պահին մենք երկու նորեկ ունենք»,- Մոուրինիոյին է մեջբերում Sky Sports-ը:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդին» չհաջողվեց ստորագրել «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային: Տվյալ պահին Մոուրինիոն իր նշանառության տակ է առել «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչին:
Այս ամառ «Կարմիր սատանաները» ստորագրել են հարձակվող Ռոմելու Լուկակուին և պաշտպան Վիկտոր Լինդելյոֆին:
«Մանչեսթեր Յունայթեդը» Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո տրանսֆերների վրա ծախսել է 733 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը