Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է այնպիսի ֆուտբոլիստների շահերը, ինչպիսիք են Ջանլուիջի Դոնարուման, Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան, ակնկալում է, որ Արգենտինայի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալան կհեռանա «Յուվենթուսից»:
19 էջից բաղկացած բաց նամակում դատապարտյալ Աշոտ Հակոբյանը պնդում է, որ ապօրինի է ձերբակալվել և դատապարտվել 11 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Աշոտ Հակոբյանի պնդմամբ՝ այս տարիների ընթացքում բանավոր և գրավոր դիմումների, հայտարարությունների, հաղորդագրությունների տեսքով հանցագործությունների մասին բազմաթիվ փաստեր է ներկայացրել իրավապահ մարմիններին, սակայն դրանք այդպես էլ պատշաճ քննության առարկա չեն դարձել։
Նյութափոխանակության լավացում։ Բնակչության 75 տոկոսը չի կարողանում յուրացնել լակտոզան։ Դա կարող է արտահայտվել որովայնի բորբոքմամբ, ցավով։
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կատակել է, որ իր թիմակիցը՝ Ալվարո Մորատան, պետք է սկսի ոտքերով խփել, նշելով, որ հարձակվողը հաճախ է գնդակը դարպասի մեջ ուղարկում գլխով հարվածից հետո:
Միացյալ Նահանգների Apple կորպորացիան սեպտեմբերի 12-ին կանցկացնի շնորհանդես, որի ընթացքում կներկայացնի իր սարքերի վերջին մոդելները:
ԱՄՆ-ի պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 20 տրիլիոն դոլարի նշագիծը:
Հնարավոր է՝ նա կարծում է, որ ՊՍԺ-ն ապագայի ակումբ է, որը կփոխարինի «Ռեալին» և «Բարսելոնային»: Կամ էլ այստեղ ինչ-որ անձնական խնդիրներ կան: Գուցե նա ցանկանում է դառնալ այն ֆուտբոլիստը, ում շուրջ կկառուցվի թիմը, ցանկանում է, որպեսզի նրան աշխարհում լավագույնը ճանաչեն»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը:
2017 թվականի հուլիսի 27-ին Ասատուր Մարգարյանը հերթապահել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ՁՊՎ-ում, որի խցում այդ օրը պահվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Ահարոն Անտոնյանը և ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ կալանավոր Ռաֆֆի Ավետիքյանը, ովքեր Մարտունի քաղաք էին տեղափոխվել իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերով նշանակված դատական նիստերին մասնակցելու համար:
Առողջապահության մասին խոսելիս, որպես կանոն, թեմային անդրադառնում ենք հիվանդի տեսանկյունից, փորձում ենք ամեն ինչ անել հիվանդի, քաղաքացու իրավունքները պաշտպանելու, բարձրորակ բուժծառայություններ մատուցելու համար։ Ինչ խոսք, այդպես էլ պետք է լինի։
Բիզնեսին ներդրումների արագ հետգնման և շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն է ընձեռվում: Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
12 հազարից ավելի ուղեւորներ են տուժել Air Berlin գերմանական ավիաընկերության ավելի քան 110 չվերթերի չեղարկման պատճառով:
Բրիտանական միջազգային դպրոցի արտաքին ակադեմիական կրթության բաժնի տնօրեն Աշոտ Աբրահամյանը նշեց, որ աշակերտներին սպասվում է շատ հետաքրքիր, բայց միաժամանակ՝ շատ բարդ շրջան, քանի որ դպրոցի ծրագիրը հանրահրթական դպրոցների ծրագրից էականորեն տարբերվում է:
Սեպտեմբերի 10-13-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում ընթանում է ՏՏ համաշխարհային համաժողովը (World Congress in Information Technology – WCIT):
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիյում սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի քաղաքացի է սպանվել:
Ուկրանայի ներքին գործերի նախարարությունում կարծում են, որ «Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ, Օդեսայի մարզային պետական վարչակազմի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին, որը սեպտեմբերի 10-ին հատել է Ուկրաինայի տարածքը, ներկայում ուկրաինական տարածքում է գտնվում անօրինականորեն, սակայն նրա ձերբակալման համար բավարար հիմքեր չկա։
Ադրբեջանի դատախազությունը շարունակում է քննել ընթացիկ տարվա մայիսին Ադրբեջանում «Հայաստանի համար լրտեսություն իրականացնելու» կասկածանքով ձերբակալված խմբի գործով քննությունը:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը սեպտեմբերի 12-ին հանդիպում են անցկացնում Մոսկվայում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին եւ 12-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» եւ «Վերածնունդ» խմբակցությունների հետ:
Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի կատալոնական «Բարսելոնային» : Հայտնի է դարձել խաղի անցկացման օրը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը, որի 80 տարին լրացել է սեպտեմբերի 11-ին, ՏԱՍՍ-ում կայացած մամուլի ասուլիսում պատմել է, թե իրեն ինչ նվեր է մատուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը և նպատակային միջոցառումները: Փաստաթուղթը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից և բխում է ՀՀ կառավարության ծրագրից:
Անդրադառնալով ներքաղաքական օրակարգին՝ պետք է նշեմ, որ, չնայած, տարին ընտրական էր, բայց թե՛ տնտեսական ակտիվությամբ, թե´ արտահանման և թե´ զբոսաշրջության աճի դրական միտումներն ակնհայտ են: Անելիքները շատ են:
86 տարեկան հասակում Մեծ Բրիտանիայում վախճանվել է Թագավորական շեքսպիրյան ընկերության հիմնադիր եւ Ազգային թատրոնի նախկին գլխավոր ռեժիսոր սըր Փիթեր Հոլը, տեղեկացնում է BBC-ին:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 192 շենքից քաղաքացին ինքնասպանություն է գործել նետվելով իր բնակարանի պատշգամբից:
Վաղարշապատում երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը:
Անցած շաբաթ մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Ինչպես միշտ, բոլոր պաշտոնյաների կողմից գեղեցիկ ելույթներ հնչեցին կրթության ու գիտության կարևորության, գիտելիքահենք տնտեսության անհրաժեշտության մասին։ Սակայն որքան ավելի բարձրագոչ են կրթության մասին պաշտոնական ճառերը, այնքան ավելի խորքային են կրթության ու գիտության ոլորտում առկա հիմնախնդիրները, որոնք յուրաքանչյուր նոր հռչակվող բարեփոխման արդյունքում կարծես ավելի են բարդանում։ Խնդիրները, սակայն, ոչ միայն կրթության ոլորտի պետական քաղաքականության, այլ նաև կրթության նկատմամբ հանրային վերաբերմունքի, կրթության մոտիվացիայի, կրթության և աշխատաշուկայի միջև կապի խզման տիրույթներում են։
Հանրապետության նախագահը արդարադատության նախարարին հանձնարարել է նաև վերլուծել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության վերջնական զեկույցում ներկայացված առաջարկությունները և ընտրական օրենսդրության հետագա բարելավման ու կատարելագործման նպատակով մշակել համապատասխան օրենսդրական փաթեթ՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործուն իրավական մեխանիզմների ներդրմանը:
Իսպանիայի իշխանությունները կոչ են արել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին՝ կազմակերպել ոչ թե անկախության հանրաքվե, այլ տարածաշրջանային նոր ընտրություններ եւ այդ կերպ իմանալ ինքնավարության բնակիչների տեսակետը:
Հայտնի դերասան Ժան Կլոդ Վան Դամի կրտսեր որդին՝ 21-ամյա Նիկոլաս Վան Վարենբերգն, ձերբակալվել է իր հարևանին դանակով սպառնալու և ապօրինի թմրանյութ պահելու համար:
Իրաքի խորհրդարանը դեմ է քվեարկել անկախության հանրաքվեին, որն ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները պլանավորում են անցկացնել սեպտեմբերի վերջին: