«Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերում Բոատենգի նկատմամբ: Միլանյան ակումբը մյուս ձմռանը կփորձի ձեռք բերել գերմանացուն այն դեպքում, եթե նա չվերադառնա «Բավարիայի» մեկնարկային կազմ:
iOS 11-ի նախառելիզային տարբերակում մշակողները նոր մանրամասներ են գտել iPhone-ի վերաբերյալ: Այդ մասին գրել է 9to5mac-ը:
2017թ.-ի սեպտեմբերի 11-ից «Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումը: Դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5.75%, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 11.09.2020թ.-ին:
Օգոստոսի 28-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում բռնկված հրդեհի հաջորդ օրը ՀՀ ԱԻ նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 15:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Կուբայում տասը մարդ է զոհվել անցած շաբաթվա վերջին երկրում մոլեգնած «Իրմա» փոթորկի հետեւանքով:
«Շատ ունենք դեպքեր, երբ անփորձ ճարտարապետները նախագծում են իրականացնում, սակայն արդյունքը հաջող չի լինում»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյան, սեպտեմբերի 11-ին տեղական ժամանակով ժամը 08:45-ին (Երեւանի ժամանակով ժամը 16:45-ին) մեկ րոպե լռությամբ հարգել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը:
Շվեյցարիայում երկու գնացքներ են բախվել Ուրի կանտոնի Անդերմատ բնակավայրի շրջանում:
Սակայն մարտի 21-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից, Մայիլյանի տանը կեղծ փաստաթղթեր օգտագործելու վերաբերյալ գործի շրջանակներում, կատարվել է խուզարկություն, ոչինչ չհայտնաբերելուց հետո Մայիլյանին հրավիրել են ԱԱԾ վարչություն, և այդ ժամանակ էլ ինքը որոշել է հայտնել Իգլայի ձեռքբերման մանրամասները, և թե որտեղ է այդ ժամանակ այն գտնվել:
Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 75-ամյա Վարդգես Գուլիկյանը իր վարած Mazda մակնիշի 10 ՏՏ 379 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է իր կյանքի ու ազատության համար սպառնալիքի գոյության մասին։
Սեպտեմբերի 9-ին կյանքից հեռացավ հայ անվանի գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Հայկի Մատինյանը:
Չինաստանի հարավարեւմտյան եւ կենտրոնական շրջաններում երկարատեւ տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների հետեւանքով զոհվել է ութ մարդ, յոթ հոգի անհայտ կորել է եւ ավելի քան 6,7 հազարը տարհանվել են անվտանգ վայրեր:
Իսպանացիների ավելի քան 60 տոկոսը հանդես է գալիս Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացման դեմ:
Գյումրու Բժշկական կենտրոն տեղափոխված ռուս զինծառայող Յուրա Նիկոլաևի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նա այս պահին ի բուժում է ստանում վիրաբուժական բաժանմունքում:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Խորենացու փողոցի թիվ 48 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Մանվել Հակոբյանին, որը տեղում մահացել է:
Սեպտեմբերի 11-ին Բագրատաշենի սահմանային անցակետում ոստիկանության ծառայողներին է ներկայացել Ոսկետափ գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված Վարազդատ Շահգալդյանը, որը հետախուզվում էր համագյուղացի Սարգիս Թ.-ին սպանելու մեղադրանքով:
Իրաքի կառավարությունը վերադարձրել է երկրի տարածքի 90 տոկոսի վերահսկողությունը, որը գրավել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները:
Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը խախտում է միջազգային իրավունքը, բայց պետք է օգտվել ահաբեկչության դեմ պայքարի ստեղծված հնարավորությունից:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերը հայտնել է, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումից հետո այդ երկրի պետական 615 աշխատող ապաստան է խնդրել Գերմանիայից:
Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին իր երկրի շրջափակումը գնահատել է որպես մարդու իրավունքների խախտում:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 09։11-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Սեպտեմբերի 12-16-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ կկատարի Միխեիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ դատարանի ցանկացած վճիռ, սակայն վերջինս ավելի քան մեկուկես ամսվա ընթացքում այդպես էլ չի դիմել դատական ատյաններ։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արարատի մարզի 80-ամյա բնակչի սպանությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:
Սքոթլանդ Յարդը Լոնդոնի կենտրոնում ներկայացրել է հատուկ սեպավոր ցանց, որը կարող է կանգնեցնել մարդատար եւ բեռնատար ավտոմոբիլները, որոնք կարող են չարագործների կողմից օգտագործվել ահաբեկչական գործողություններ կատարելու համար: