Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այց կկատարի Ռուսաստան՝ Սոչի:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։
Նրա խոսքով, չվերթի վերականգնումը նպաստում է ուղիղ կապերին, տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում առավել ինտենսիվ համագործակցել։
Ռոհինջա ազգության շուրջ 370 հազար բնակիչներ են օգոստոսի 25-ից ժամանել Բանգլադեշ: Այդ մասին Ժնեւում լրագրողներին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության մամուլի քարտուղար Լեոնարդ Դոյլը:
Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը երկխոսությունների հեռանկարներ բացող, Հայաստանին գործունեության լայն հորիզոններ տրամադրող հավակնոտ փաստաթուղթ է:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով վնասվածք էր ստացել 2017 թ. մարտին՝ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպման ընթացքում, շարունակում է վերականգնվել վնասվածքից:
Առնվազն 11 ուղեւոր է զոհվել Իրանի Աբալի քաղաքում ավտոբուսի շրջվելու հետեւանքով, տուժել է 28 մարդ:
Առաջադրման փուլի ընթացքում (2017թ. մայիսի 29-ից սեպտեմբերի 8-ը) հայտեր են ուղարկվել 12 լեզվով՝ 115 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Պակիստանից, Ուկրաինայից եւ Քենիայից: Առաջադրված թեկնածուների թիվն աճել է 100 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ, երբ առաջադրվել էին 254 թեկնածու՝ 13 լեզվով, 66 երկրից:
Կոլումբիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հաստատել է 2016 թվականի նոյեմբերին գերի ընկած ՌԴ և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանի մահվան մասին տեղեկությունը:
Ադրբեջանում գործող թերևս վերջին անկախ լրատվականը հանդիսացող «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը, ով կարճատև կալանքից հետո ազատ է արձակվել, իր ձերբակալությունը անօրինական ճանաչելու պահանջով դիմել է Բաքվի վճռաբեկ դատարան:
Դանակահարության վերաբերյալ կայքի տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով:
Ըստ Opta վիճակագրական ընկերության՝ Մխիթարյանն այս մրցաշրջանում վազել է 33,68 կմԺ: Այս ցուցանիշով Մխիթարյանը 5-րդն է մանչեսթերյան ակումբում;
Հայաստանի և Եվրամիության միջև կնքվելիք համաձայնագրի ստորագրման ճանապարհին ներկայումս որեւէ խոչընդոտ չկա: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը և խոսքի և մտքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դևիդ Քեյնը վերահաստատել են Թուրքիայում մեդիայի և խոսքի ազատությունը վերականգնելու հրատապությունը:
Կիպրոսի հարավային ափերին հետախուզական հորատման արդյունքում բնական գազի ոչ մեծ հանքավայր է հայտնաբերվել:
Նախարարությունը նախազգուշացնում է, որ այդ գերեզմանատները նոր թաղումների համար փակ են։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը սեպտեմբերի 12-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։
Թուրքմենստանի հատուկ ծառայությունները օգոստոսի 28-ին Թուրքմենբաշի քաղաքի նավահանգստում ահաբեկչություն են կանխել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով Հայաստանում Ֆրանսիայի նոր արտակարգ ու լիազոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լաքոտը:
«Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ են, և այդ բարեկամությունը պետք է լինի ի սրտե, այլ ոչ թե ինչ-որ մեկի դեմ: Ինչ-որ մեկի դեմ բարեկամությունը բարեկամություն չէ»:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Թուրքիայում Վրաստանի 51-ամյա քաղաքացուհի Աննա Սաֆարյանի սպանության վերաբերյալ տեղեկատվությունը:
Օրակարգային հարցերից մեկի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբագցության անդամ Արմեն Սահակյանը Անահիտ Բախշյանի հասցեին ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ տվեց՝ նրան դիմելով «պարոն Բախշյան», «Անո»։ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այս արտահայտություները դուր չեկան «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին։
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեսքանդր Լապշինի մայրը պատրաստվում է մեկնել Բաքու, այդ իսկ պատճառով էլ հետաձգվում է բլոգերի տեղափոխումն Իսրայել:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն` մասնակցելու սեպտեմբերի 12-ին Բիշքեկում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստին:
98 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի նկարիչ-մուլտիպլիկատոր եւ դիզայներ Կսավիե Ատենսիոն:
ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դուրբինը, խոսելով Ադրբեջանում գործող վերջին անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևեի ազատ արձակման վերաբերյալ, հույս է հայտնել, որ նրա վրայից ամբողջությամբ կհանվեն մեղադրանքները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր, ավելի ագրեսիվ ռազմավարության կիրառման հնարավորությունը:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 14.50-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի թիվ 32 հասցեի դիմաց բախվել է մայթեզրի բետոնե արգելապատնեշին:
Իսրայելում ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը նախազգուշացրել է այդ երկրի քաղաքացիներին սեպտեմբերի 20-ից սկսվող արձակուրդի ընթացքում խուսափել Թուրքիա և Սինայի թերակղզի մեկնելուց:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը կալանքից ազատ է արձակվել: