Բաժիններ՝

«Ֆուտբոլիստները ձգտում են խաղալ լավագույնների հետ, բայց Նեյմարն այլ ուղի ընտրեց». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ հարձակվող Նեյմարի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխության հարցում կարևոր դեր է խաղացել ֆինանսական կամ անձնական գործոնը, բայց ոչ երբեք՝ խաղայինը:

Նեյմարն այդպես էլ հստակ կերպով չբացատրեց իր տեղափոխության պատճառը: Իսկ ֆուտբոլիստների մեծամասնության մոտ կա լավագույն ֆուտբոլիստների հետ խաղալու ցանկություն: Բայց նա որոշեց այլ ճանապարհով գնալ, և դրա պատճառները ֆինանսական են»:

Հնարավոր է՝ նա կարծում է, որ ՊՍԺ-ն ապագայի ակումբ է, որը կփոխարինի «Ռեալին» և «Բարսելոնային»: Կամ էլ այստեղ ինչ-որ անձնական խնդիրներ կան: Գուցե նա ցանկանում է դառնալ այն ֆուտբոլիստը, ում շուրջ կկառուցվի թիմը, ցանկանում է, որպեսզի նրան աշխարհում լավագույնը ճանաչեն»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս