«Պայմանագիրը կնքվել է մեր գործընկերների հետ, իսկ մնացածը արդեն ընթացքային փուլում է»,- պարզաբանել է Էրդողանը:
Հայաստանի պետական պարտքը շարունակում է իր «հաղթարշավը»: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 259.5 մլն դոլար: Այդ գումարից 5 մլրդ 685.6 մլն դոլարը կառավարության պարտքն է, որից միայն 4 մլրդ 447 մլն դոլարը՝ արտաքին պարտքը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում որոշել է առաջադրել կուսակցության՝ Արտաշատի երիտասարդական կառույցի ղեկավար, Արտաշատի ավագանիի անդամ, «Էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետ Կարեն Բենիամինյանի թեկնածությունը:
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 23:40-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նվեր Սաֆարյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի տան ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը սեպտեմբերի 12-ին դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին սույն թվականի սեպտեմբերի 9-ին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝ «Հայելու առաջ» հաղորդաշարում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ։
Դիվանագետները եւ մասնավորապես դեսպանները ցանկացած պարագայում հավասարակշռությունը պահպանելու նախանձելի հատկություն ունեն: Որպես կանոն՝ նրանց դժվար է հունից հանել, որովհետեւ ամենաբարդ ու անցանկալի հարցին էլ նրանք կարողանում են դրա հետ որեւէ առնչություն չունեցող պատասխան հորինել: Ասենք, հարցը վերաբերում է տանձին, իսկ իրենք լուրջ դեմքով խոսում են խնձորի մասին:
Ընդամենը վերջերս էր անցել ժողովրդի զայրույթը ռուսաց լեզուն որպես երկրորդ պետական լեզու դարձնելու լուրերի կապակցությամբ, եւ ահա մեր Կրթության եւ գիտության նախարարությունում որոշել են փոփոխել հայաստանյան հանրակրթական դպրոցներում իրականացվող ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, այն է՝ առավելություններ վերապահելով այս լեզվին:
Սեպտեմբերի 18-20-ը կկայանա Հայաստան-Սփյուռք համաժողովը, որին մոտ 1200 մարդ է մասնակցելու՝ մոտ 5 տասնյակ անվանի հայեր: Այդ թվում՝ հուլիվուդյան դերասաններ, գործարարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, տարբեր երկրների պատգամավորներ:
Ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց հաշվարկներով մայրաքաղաքում այսօր օրական 50 հազար մարդ հասարակական տրանսպորտը երկու անգամ փոխելով է հասնում իր ցանկացած վայրը»:
Նրանց մեքենաների սրահներում հայտնաբերվել էին զենքեր, իսկ թե ինչպես ազատ արձակվեցին, այդպես էլ անհայտ մնաց: Եւ հիմա կասկածներ կան, որ Էջմիածնում հայտնի Տուպիկ Կարենը՝ Կարեն Դավթյանը, իր վարորդի՝ Լեւոն Ավետիսյանի հետ սպանվել է մեկ այլ հեղինակություն Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ ծրագրված սպանության փորձի համար:
Toyota ընկերությունը Ֆրանկֆուրտի ավտոսալոնում ներկայացրել թ նոր Land Cruiser Prado -ն:
Guerlain պարֆյումերիայի եւ կոսմետիկայի ֆրանսիական մակնիշը թողարկել է Lingerie de Peau («ներքնազգեստ՝ մաշկի համար») շարքի նոր երանգային միջոցները:
Սեպտեմբերի 12-ին Միացյալ Նահանգներում վաճառքի է հանվել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ երկրի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի «Ինչ տեղի ունեցավ» (What Happened) նոր գիրքը։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատմել է, որ նախորդ մրցաշրջանում շատ ցավազրկողներ է ընդունել, որպեսզի կարողանա դաշտ դուրս գալ:
Audi ընկերությունը Ֆրանկֆուրտի Ավտոմեքենաների միջազգային շոուում ներկայացրել է Audi Aicon ամբողջովին ինքնավար ավտոմեքենան՝ առանց ղեկի եւ ոտնակների:
Ընտրեք նվերներից մեկն ու իմացեք, թե ինչ է վկայում ընտրությունը բնավորության մասին։
Այս սուրճի մեկ բաժակը պարունակում է 400-500 կալորիա (40-65 տոկոս ոչ հագեցած ճարպեր, որոնք հարկավոր են օրգանիզմին` բոլոր օրգանների և համակարգերի նորմալ աշխատանքի համար):
Կնոջ վրա ձեռք բարձրացնող տղամարդը դժվար թե երբևէ կարողանա փոխվել: Իհարկե, նա կզղջա ու կխոստանա, որ դա այլևս երբեք չի կրկնվի, բայց վստահ եղեք, որ նա դա կրկին կանի:
Հարսնացուին առևանգելու սովորույթը Ղրղըզստանում գոյություն ունի երկար տարիներ, բայց վերջին տասնամյակների ընթացքում փոխել է իր էությունը։
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը. հերթական ստուգայցի արդյունքները։
Ամերիկացի գիտնականները բացատրել են, թե ինչ կերպ է ծխելը մարդու մոտ թոքերի քաղցկեղ առաջացնում: Հետազոտությունը հրապարակված է Cancer Cell-ում:
Հայաստանը երկրորդն է ռուս ճանապարհորդների նախընտրած երկրների թվում, իսկ ամենասիրված երկիրը Մոլդովան է:
Հայտնի է, որ դիրքերում զինծառայողները հնարավորություն ունեն ինքնուրույն՝ իրենց ճաշակով ու հայեցողությամբ պատրաստել տրված ուտելիքը` իհարկե չխախտելով սահմանված կարգը: Ճիշտ է, մեր այցելած բոլոր դիրքերում տղաները նման խնդիր չունեին, սակայն այն հանգամանքը, որ իրենց մեջ կերակուրներ պատրաստող հմուտ մասնագետ կա, լուծված է համարվում դիրքապահների համար ևս մեկ կենցաղային կարևոր հարց:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 13-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Չալաբյան, Զորավար Վարդան փողոցների, Գետափ-Ձախափ թաղամասի, Սևակի 1, 3, 5, Մոմիկի 8, Միկոյան 3, 5, 9, 10, 11, 12, 13, 15 համարների ջրամատակարարումը:
Ճապոնիայում կհայտնվեն հաշմանդամների սայլակներ, որոնք կարող են ինքնուրույն նշված տեղ հասցնել դրանց վրա նստած մարդուն:
Փոփոխության արդյունքում երթևեկելի մասի աջ կողմում տեղադրված լուսացույցները կտեղափոխվեն երթևեկելի մասի վրա:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ, ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի, 2017 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 01:00-ից 07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:
Գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր։
«Կարծում եմ՝ այս երկրները Հայաստանը նաև ընկալում են՝ որպես միջմշակութային կենտրոն։ Եթե Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է շփվել Հնդկաստանի հետ, ապա դա շատ ավելի հեշտ է անել հայերի միջոցով։ Այսինքն՝ այն միջմշակութային դիրքը, որ պատմականորեն մենք ունեցել ենք, այսօր մեծ դեր է խաղում տեխնոլոգիական ոլորտի համար»,- ասաց Կարեն Վարդանյանը։
2017 թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց 2016 թ. մարտին Մաշտոցի պողոտայում անցկացված ցույցի մասնակից Վ. Պետրոսյանի գործի քննությունը: