Լավրովը և Խաչատուրովը հանդիպում են անցկացնում Մոսկվայում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը սեպտեմբերի 12-ին հանդիպում են անցկացնում Մոսկվայում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ կարծիքներ փոխանակել ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր փոխգործակցության զարգացման շուրջ: Գլխավոր քարտուղարն ու նրա թիմն ամբողջ քարտուղարության շատ համակարգված աշխատանք են կատարում պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների, պաշտպանության նախարարների խորհրդի որոշումների հիման վրա»,-ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Խաչատուրովն այդ պաշտոնում է գտնվում գրեթե կես տարի: «Արդեն հիմքեր կան՝ լսելու ձեր գնահատականները, մեզ դա շատ օգտակար կլինի»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը:

Իր հերթին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ կարճ ներկայացնելու է այն, ինչ հասցրել է անել: ՀԱՊԿ-ի մեջ մտնում են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

 

Տեսանյութեր

Լրահոս