Բաժիններ՝

Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն օր կաթնամթերք ուտեք

Fithacker.ru-ն գրում է, որ մարդկանց մի ստվար զանգված չի կարող յուրացնել լակտոզան, քանի որ դրա համար անհրաժեշտ ֆերմենտների քանակը տարիների հետ քչանում է, ինչը հանգեցնում է նյութափոխանակության դժվարացման։ Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե սննդակարգից բացառեք կաթնամթերքը։

Մաքուր մաշկ։ Որոշ ուսումնասիրություններ պնդում են, որ կաթը հորմոններ է պարունակում, այդ թվում՝ տեստոստերոն։ Սա կարող է խթանել ճարագեղձերի աշխատանքը։ Կաթմաթերքի սահմանափակումը կարող է օգնել նվազեցնել բշտիկների քանակը։

Նյութափոխանակության լավացում։ Բնակչության 75 տոկոսը չի կարողանում յուրացնել լակտոզան։ Դա կարող է արտահայտվել որովայնի բորբոքմամբ, ցավով։

Քաշի նվազում։ Կաթնամթերքը սննդակարգից բացառելու դեպքում կարող եք կա՛մ ազատվել մի քանի կիլոգրամից, կա՛մ հակառակը։ Դա կախված է նրանից, թե ինչ կուտեք պանրի փոխարեն։ Քաշի ավելացում կարող է նկատվել, եթե սպիտակուցները փոխարինեք ածխաջրերով հարուստ մթերքով։

Կարդացեք նաև

Եթե սիրում եք կաթ, բայց կարծում եք, որ օրգանիզմը չի կարողանում այն յուրացնել, կարող եք այն որոշ ժամանակով բացառել սննդակարգից։ Եթե նկատում եք, որ նշաններն այլևս չեն դրսևորվում, կարող եք կաթը փոխարինել կոկոսի, նշի, բրնձի կաթով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս