
«Ռեալը» պատրաստ է ծախսել 200 մլն եվրո Քեյնին գնելու համար

Ինչպես հաղորդում է Don Balon-ը, Մադրիդի «Ռեալը» 2018թ. ամռանը հարձակվող Հարի Քեյնի համար պատրաստ կլինի «Տոտենհեմին» առաջարկել 177 մլն ֆունտ (մոտ 200 մլն եվրո): Անգլիայի հավաքականի 24-ամյա ռմբարկուի գնման միջոցների մի մասը կարող է ստացվել «սերուցքայինների» կողմից Քարիմ Բենզեմային կամ Գարեթ Բեյլին վաճառելու հաշվին:
2016-17թթ. մրցաշրջանում Քեյնը դարձավ անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն՝ 30 խաղերում խփելով 29 գնդակ:
Հարի Քեյնը դարձավ նաև երկրպագուների վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը