
«10 տարի անց կմտնեմ բռնցքամարտ, ինչպես և դու». Կրիշտիանու Ռոնալդուն՝ Ռիո Ֆերդինանդին

Պոտենցիալ չեմպիոն միջին քաշային կարգում: Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» իր նախկին թիմակցին տված հարցազրույցում կատակով պատմել է, թե ինչով կզբաղվի 10 տարի հետո:
«Որտեղ եմ ուզում ինձ տեսնել այդ ժամանա՞կ: Ես կմտնեմ բռնցքամարտ, ինչպես և դու: Ելույթ կունենամ միջին քաշային կարգում»,- կատակել է պորտուգալացին, ում խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Ռիոն հիմա լիցենզիա է ստանում բռնցքամարտի կանոններով մենամարտ անցկացնելու համար: Ինչպես նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը, նա ուզում է անցկացնել ընդամենը մեկ մենամարտ:
Ռոնալդուն հանդես է գալիս «Ռեալի» կազմում 2009 թվականից: Կրիշտիանուն կարիերայի ընթացքում խփել է 607 գնդակ և 4 անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը