Պաշտպանեք սիրտը, ամրացրեք ոսկորները, նվազեցրեք խոլեստերինի մակարդակը

Budetezdorovy.ru-ն գրում է, որ եգիպտացորենի հյութը A, B, C վիտամիններ, ածխաջրեր, ֆոլաթթու, մագնեզիում, ֆոսֆոր, ճարպաթթուներ է պարունակում, ինչպես նաև լյուտեին, որը պաշտպանում է սրտի առողջությունը և կանխարգելում մկանների դեգեներացիան։

  • Կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունները։
  • Նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը։
  • Նպաստում է կենտրոնական նյարդային համակարգի առողջության պահպանմանը։
  • Ամրացնում է ատամներն ու ոսկորները։
  • Հակաօքսիդանտ է։

Օրգանիզմն օգտակար նյութերով հարստացնելու համար կարող եք պատրաստել այս ըմպելիքը։

Բաղադրիչներ

  • 5 բաժակ մաքրած եգիպտացորեն
  • 5 թեյի բաժակ մշկընկույզ
  • 800 մլ ջուր
  • 1 թեյի գդալ վանիլին
  • 200 մլ յուղազրկված կաթ
  • 5 ճաշի գդալ շաքար
  • դարչինի մեկ փայտիկ։

Պատրաստման եղանակը։ Եգիպտացորենի վրա 200 մլ ջուր լցրեք, ամբողջ գիշեր դրեք սառնարանում։ Առավոտյան ավելացրեք մնացած ջուրը, դարչինը, դրեք կրակին։ Երբ խառնուրդը եռա, դանդաղեցրեք կրակը, թողեք այնքան, մինչև եգիպտացորենը եփվի։ Ավելացրեք մնացած բաղադրիչները, ևս 5 րոպե թողեք կրակին։ Երբ ըմպելիքը սառչի, 4 ժամ թողեք սառնարանում։

Կարդացեք նաև

Օգտագործման եղանակը։ Ըմպելիքը խմեք օրվա ընթացքում 3 անգամ։ Ցանկության դեպքում ավելացրեք վանիլին ու մշկընկույզ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս