Բաժիններ՝

«Ժերար Պիկեն պրոբլեմ չէ Իսպանիայի հավաքականի համար». հավաքականի գլխավոր մարզիչ

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգեն մեկնաբանել է կատալոնական աստղի շուրջ ստեղծված իրավիճակը:

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի վերաբերյալ հարցին:

«Պիկեն պրոբլեմ չէ Իսպանիայի հավաքականի համար: Նա գերազանց ֆուտբոլիստ է: Իհարկե, նա կլինի մեզ հետ: Ժերարի մոտ ամեն ինչ կարգին է, նա հանգիստ է: Նա միշտ քամում է իրենից առավելագույնը, երբ գտնվում է հավաքականում»,- Խուլեն Լոպետեգեի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Ըստ մամուլի տեղեկության՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստն Իսպանիայի հավաքականի մարզման ժամանակ վիճաբանություն է ունեցել Սերխիո Ռամոսի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս