«Մենք պետք է լինենք ավելի կոշտ եւ ավելի խելացի», – ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նշել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի միջոցներին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-ին 4.5 տոկոսանոց տնտեսական աճի կանխատեսումը համարում է տրամաբանական։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանը նկատեց, որ հաջորդ տարվա աճը լինելու է արդյունավետության, գոյություն ունեցող կապիտալի, մարդկային ռեսուրսների աճի, ինչպես նաև մասնավորի հաշվին։
«Քաղաքաբնակների» սեփականատերերը շատ գոհ են իսպանացու աշխատանքից:
Հոկտեմբերի 13-ին ԵՄ–Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո հայկական մամուլով պարբերաբար հնչում են կարծիքներ համաձայնագրի կնքման հնարավոր հետաձգման վերաբերյալ։
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, նաև քննչական կոմիտեի ծառայողները Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի վարչական տարածքում գտնվող հանդամասում հայտնաբերվեցին Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի դիերը՝ թաղված։
«Այսօր մենք վարձել ենք 4 լավագույն խորհրդատուներին, որպեսզի իրականացնենք Վանաձորի քաղաքաշինական գոտիավորումը»,- ասաց Կարեն Կարապետյանը։
Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան երբեք Եվրամիության անդամ չի լինի:
«Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը հաջորդ տարվա հունվարին կարող է լքել իր ակումբը: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, ալժիրցի ֆուտբոլիստով հետաքրքրվում է «Մարսելը», ով պատրաստ է նրա համար վճարել 26 մլն ֆունտ (մոտ 30 մլն եվրո):
Լրագրողուհի Քսենյա Սոբչակը «Պյատնիցա» հեռուստաալիքում կվարի «Կարող ենք կրկնել» շոոուն:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է այն տարածքի 96 տոկոսը, որն ավելի վաղ վերահսկում էր Սիրիայում եւ Իրաքում:
Քրդական վիճելի տարածքների նկատմամբ հսկողության վերականգնան նպատակով Բաղդադի գործողությունների սկսվելուց հետո իրենց տները հարկադրված են եղել լքել ավելի քան 183 հազար բնակիչներ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գյուլագարակ գյուղում բնակելի տնից կատարված կողոպուտը։
Նոյեմբերի 2-ին, ժամը 14:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 21/3 շենքի բնակարաններից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանը մտադիր է մշտապես ունենալ ատոմային էներգետիկա: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով նոր ատոմակայան կառուցելու մասին հարցին: Վարչապետը հիշեցրեց, որ գործող ատոմային էներգաբլոկի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականը:
Նարեկ Մալյանն ազատվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականի պաշտոնից։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողներից ակնկալում է առարկայական քննադատություն՝ առանց պիտակավորումների, առանց անձնական կյանքին խառնվելու և ընտանիքի անդամներին ներգրավելու։
Կադրային փոփոխություններ Շիրակի մարզպետարանում: Ինչպես տեղեկացրել են Շիրակի մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նոյեմբերի 1-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի խորհրդական է նշանակվել Սևակ Հայրումյանը:
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել:
Թուրքիայի միջերկրածովյան տարածաշրջանի սեզոնային բանջարեղենի եւ մրգերի արտահանողների միության ղեկավար Ալի Քավակը նոյեմբերի 2-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ արգելքի չեղարկումից հետո թուրքական լոլիկի առաջին խմբաքանակն ուղարկվել է Ռուսաստան։
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին ԱՄՆ-ին համարել է իրանական ժողովրդի գլխավոր թշնամին:
Ինչո՞ւ ենք մենք կոնկրետ թիվ դրել՝ որպեսզի պարտավորվածություն զգանք
Երկօրյա այցի ընթացքում կարևոր հանդիպումներ եմ ունեցել ինչպես քաղաքական իշխանության, այնպես էլ հասարակության ներկայացուցիչների հետ: Շատ հետաքրքիր ու օգտակար տեղեկատվություն եմ հավաքել:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ հայտարարված ներդրումների իրականացման մասով բոլոր ծրագրերը կյանքի են կոչվելու:
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքական հրավիրված ֆուտբոլիստների շարքում փոփոխություն է տեղի ունեցել:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով պետական համակարգում իրականացվող կրճատումներին՝ ասաց, որ Հայաստանի պետական ապարատը շատ ավելի մեծ է, քան պետք է:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում իրականացրած ապօրինի ծառահատումների կազմակերպմանն անմիջական մասնակցություն ունեցած անձի ինքնությունը։
Հայ գործարարները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից կօգտվեն, եթե առաջարկը լինի ձեռնտու: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմը կկարողանա օգտվել այդ երկաթուղուց:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան:
«Հայաստանի ներդրողների ակումբն» առաջիկա 10-12 օրերի ընթացքում հստակ կհայտարարի ներդրումների մասին: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ներդրողների ակումբը երբ ստեղծեցինք՝ բոլորը երկրորդ օրը հարցնում էին, թե ուր են ներդրողները: Իրենք մոտ ժամանակներս հստակ կհայտարարեն ներդրումների մասին, առաջիկա 10-12 օրվա ընթացքում»,- ասաց նա:
Կուսակցական խորհրդարանական կազմակերպիչ Գեւին Ուիլյամսոնը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել գերատեսչության նախկին ղեկավար Մայքլ Ֆելոնի անակնկալ պաշտոնաթողությունից հետո: