Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստերին:
Ադրբեջանի իշխանությունները 2017 թվականի փետրվարին փորձել են համաձայնության գալ Ռուսաստանի հետ՝ առաջարկելով այդ երկրի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին փոխանակել Ստեփանակերտում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասքերովի հետ:
Փարաքարի միջնակարգ դպրոցի ծնողների և մանկավարժների բողոքի հետքերով այսօր առավոտյան եղա թե՛ հիմնական, թե՛ միջին դպրոցում, որտեղ լսեցի երկու կողմերին ու հերթական անգամ ցավով ամրագրում եմ, որ Հայաստանում Սահմանադրությունը չի՛ գործում, որովհետև ՀՀ սահմանադրության 179-րդ հոդվածի համաձայն «1. Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:»
Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:
«Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգ»-ի նախագծով կներդրվեն մեխանիզմներ, որոնցով կհայտնաբերվեն դպրոց չհաճախած երեխաները, ապա կիրականացվեն համապատասխան քայլեր: ԿԳՆ-ի նոր նախագիծն այժմ հանրային քննարկման փուլում է:
Նոյեմբերի 3-ին, ժամը 13:20-ին զանգ է ստացվել հարազատներից, որ կորած քաղաքացին գտնվել է անվնաս վիճակում:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Թամար Կևորկյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
Իտալիայի հարավում առգրավել են տրամադոլի օպիոդային անալգետիկի ավելի քան 24 միլիոն հաբ թմրանյութի մաքսանենգությանը կարող է մասնակից լինել «Իսլամական պետությունը»։
Նոյեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սելմա Ըրմաքը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
WhatsApp մեսենջերի աշխատանքում նոյեմբերի 3-ին խնդիրներ են դիտվում ամբողջ աշխարհում:
«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը ազատ է արձակվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից:
Գիշերը Թբիլիսիի մուտքի մոտ տեղի է ունեցել հատուկ գործողություն: Քրեական ոստիկանությունը ձերբակալել է մի երիտասարդ տղամարդու, որը մեքենայով զենք է տեղափոխել։ Ավտոմեքենայի զննման ընթացքում իրավապահներն առգրավել են հրացան, նռնակ, փամփուշտներ և դանակներ։
Բազմաթիվ վերլուծաբաններ և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ գտնում են, որ Թրամփը Նյու Յորքի ահաբեկչությունը որպես պատրվակ է օգտագործում ԱՄՆ-ի խաղարկային վիզաների (Գրին Քարտի խաղարկության) ծրագրի դադարեցման համար:
Միացյալ Նահանգները կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքում iPhone X-ի ավելի քան 300 մոդել են գողացել UPS էքսպրես-առաքման ընկերության բեռնատարից:
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանների համար հասանելի է նոր ծառայություն՝ բանկոմատների միջոցով բանկային քարտերի PIN-կոդերի ինքնուրույն փոփոխում: Նման ծառայությունը օգտակար կլինի այն հաճախորդներին, ում դժվար է հիշել Բանկի կողմից սահմանված իր քարտի սկզբնական PIN-կոդը:
Սիրիական բանակը եւ դաշնակից ուժերը վերականգնել են լիակատար վերահսկողությունը Դեյր Զորի նկատմամբ:
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների ընտրանին մարզական հավաք կանցկացնի:
Regele Ferdinand ռումինական ֆրեգատը եւ Թուրքիայի դրոշի ներքո նավարկող ՆԱՏՕ-ի ռազմանավը մտել են Բաթումի նավահանգիստ. սպասվում է դաշինքի եւս երկու նավերի ժամանումը:
Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով աշխատանքային այցով Հնդկաստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Դելիում մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են ավելի քան 20 երկրից մոտ 2000 մասնակից: Համաժողովում Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:
Նոյեմբերի 3-ին Իրաքի կառավարամետ ուժերն սկսել են Սիրիայի հետ սահմանի մերձակա Էլ-Քաիմ քաղաքի ազատագրման գործողության երկրորդ փուլը, որտեղ գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների հենակետը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 29-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ, հրել-բացելով Դաշտավան գյուղի դպրոցի տնօրենի սենյակի պատուհանը, գողացել են 2 համակարգիչ և 1 պատճենահանող սարք:
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2018 թվականի հունիսին Տաջիկստանում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի քննարկմանն է ուղարկել Ջերոմ Փաուելի թեկնածությունը, որը նոյեմբերի 2-ին առաջադրվել է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ, երկրի կենտրոնական բանկ) նախագահի պաշտոնում:
Անկարայի Դատավորների և դատախազների միության (YARSAV) հիմնադիր նախագահ Օմեր Ֆարուք Էմինաղաօղլուի գլխավորած խումբը դատի է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին և վերջերս հրաժարական տված քաղաքապետերին:
Մարտական դիրքերը ջրով ապահովող մեքենաների արտաքին տեսքն անընդհատ հիշեցնում է, որ հարևանդ Ադրբեջանն է՝ կրակահերթերի տեղերն անպակաս են մեքենայի ողջ մակերեսով: