
«Օտարերկրյա ներդրողին բերելու համար նախևառաջ պետք է ստեղծենք միջավայր». Կարեն Կարապետյան

«Հայաստանի ներդրողների ակումբն» առաջիկա 10-12 օրերի ընթացքում հստակ կհայտարարի ներդրումների մասին: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ներդրողների ակումբը երբ ստեղծեցինք՝ բոլորը երկրորդ օրը հարցնում էին, թե ուր են ներդրողները: Իրենք մոտ ժամանակներս հստակ կհայտարարեն ներդրումների մասին, առաջիկա 10-12 օրվա ընթացքում»,- ասաց նա:
Միաժամանակ, Կարեն Կարապետյանը նշեց, որ Հայաստանի տնտեսական վիճակը գնահատում է կառավարելի և հեռանկարային: «Չեմ ասում, որ բոլոր խնդիրները լուծել ենք: Այսօր օտարերկրյա ներդրողին բերելու համար նախևառաջ պետք է ստեղծենք միջավայր և այդ առումով կարևոր է սեփական՝ ներքին ներդրողին ակտիվացնելը: Կարծում եմ, որ այս տարի մենք որոշակիորեն ֆոնը փոխել ենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Ինչ վերաբերում է գնաճին՝ վարչապետն ասաց, որ այս տարվա կտրվածքով կանխատեսվում է 0,6-0,8 տոկոս գնաճ: Այդ առումով, Կարեն Կարապետյանն ասաց, որ համաձայն չէ, թե այս տարի քաղաքացու սոցիալական վիճակը վատացել է: