«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կստորագրի Գվարդիոլայի հետ
«Քաղաքաբնակների» սեփականատերերը շատ գոհ են իսպանացու աշխատանքից: «Մանչեսթեր Սիթին» և Խոսեպ Գվարդիոլան, ամենայն հավանականությամբ, 2017-18թթ. մրցաշրջանի ավարտից հետո նոր՝ եռամյա պայմանագիր կստորագրեն:
«Քաղաքաբնակների» սեփականատերերը գոհ են իսպանացի մասնագետի աշխատանքից, ով իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Էթիհադում»: Ակումբը դեռ չի սկսել բանակցությունները Պեպի հետ, բայց վստահ է, որ դրանք հաջողությամբ կավարտվեն. ինչպես հաղորդում է Goal-ը, իսպանացուն գոհացնում են «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների և ղեկավարության հետ հարաբերությունները:
Գվարդիոլայի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019թ. ամառը: «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Նախկինում Գվարդիոլան մարզել է «Բարսելոնան» և «Բավարիան»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը