Բաժիններ՝

«Քի՞չ օրինակներ գիտեք, երբ ուսուցիչը ուսուցիչ չէ, և ավելի լավ է ուսուցիչ չլինի». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով պետական համակարգում իրականացվող կրճատումներին՝ ասաց, որ  Հայաստանի պետական ապարատը շատ ավելի մեծ է, քան պետք է:

«Բոլորդ մեզանից պահանջում եք արդյունավետ աշխատանք: Պահանջում եք, որ աշխատողն իր տեղում իր գործառույթը կատարի: 5500 մարդու կրճատելով՝ լավագույններին չենք կրճատում»,- հայտարարեց նա:

Նա ընդգծեց, որ կրճատվող աշխատակիցների շարքում են լինելու նաև թույլ պաշտոնյաները: «Հարցնում եք՝ ուսուցչին ինչպե՞ս եք կրճատում: Քի՞չ օրինակներ գիտեք, երբ ուսուցիչը ուսուցիչ չէ, և ավելի լավ է ուսուցիչ չլինի: Կամ երբ բժիշկը բժիշկ չէ ու լավ է չլինի: Պետք է ավելի ռացիոնալ լինել: Պետական ապարատն ավելի մեծ է, քան պետք է: Շատ կտրուկ չենք կարողանում կրճատել, քանի որ խնդրահարույց է համապատասխան որակավորում ունեցող մարդ ընդունելը»,- ասաց Կարապետյանը:

Նա նշեց, որ լավ երկիր ունենալ հնարավոր չէ, եթե չկա լավ կառավարում: «Դա դոգմա է, չի կարելի մոտավորապես կառավարելով լավ արդյունք ստանալ: Պետությունն իրականում մեծ գործառույթներ ունի իրականացնելու: Ես կողմնակից եմ, որ բիզնեսում պետության հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելը լինի: Բայց այսօրվա իրավիճակն այնպիսինն  է, որ մենք շատ դեպքերում բիզնեսի համար կատալիզատորի դեր են կատարում և օժանդակելու ենք դրան: Հենց բիզնեսը կայունանա, կանգնի ոտքի, այդ ժամանակ արդեն մեր գործառույթը կլինի նրանց չխանգարելը»,- հայտարարեց  վարչապետը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս