
Քսենյա Սոբչակը «Պյատնիցա» հեռուստաալիքում կվարի «Կարող ենք կրկնել» ժամանցային շոուն

Լրագրողուհի Քսենյա Սոբչակը «Պյատնիցա» հեռուստաալիքում կվարի «Կարող ենք կրկնել» շոոուն: Նոյեմբերի 2-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հեռուստաալիքի մամուլի ծառայությունում։
«Կարող ենք կրկնել» նոր շոուն Քսենյա Սոբչակի եւ լրագրող Անտոն Կրասովսկիի հետ եթեր դուրս կգա երկուշաբթի օրերին ժամը 22:00-ին՝ սկսած նոյեմբերի 6-ից»,- նշել է գործակալության զրուցակիցը:
«Սոբչակը կջանա վերապրել հեղափոխությունը, չկորցնել գլուխը սրընթաց իննսունականների հորձանուտում եւ կիմանա, թե ինչու էին իր նմաններին թրակոտոր անում Իվան Ահեղի ժամանակներում: Մի խոսքով՝ վարողները գրավիչ ճանապարհորդություն կկատարեն ժամանակի մեջ եւ կուղեւորվեն Ռուսաստանի պատմության ամենավառ պահեր»,- շոուի գաղափարի մասին պատմել են «Պյատնիցա»-ի մամուլի ծառայությունում:
Հոկտեմբերի 18-ին հեռուստահաղորդավարուհին հայտարարել է իր թեկնածությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում առաջադրելու մասին: