Բաժիններ՝

Ֆուտբոլի երիտասարդական հավաքականում փոփոխություններ են տեղի ունեցել

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքական հրավիրված ֆուտբոլիստների շարքում փոփոխություն է տեղի ունեցել:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Նարեկ Ասլանյանը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել Հայաստանի Մ-21 հավաքականին առաջիկա խաղերում: Փոխարենը հավաքական են հրավիրվել Աշոտ Ադամյանը «Բանանցից» և Արթուր Նադիրյանը «Փյունիկ»-ից:

2017 նոյեմբերի 10-ին և 14-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում՝ հյուրընկալելով համապատասխանաբար Ռուսաստանի և Սերբիայի Մ-21 հավաքականներին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին` Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 6-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930