Բաժիններ՝

Մահրեզը կարող է տեղափոխվել «Մարսել»

«Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը հաջորդ տարվա հունվարին կարող է լքել իր ակումբը: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, ալժիրցի ֆուտբոլիստով հետաքրքրվում է «Մարսելը», ով պատրաստ է նրա համար վճարել 26 մլն ֆունտ (մոտ 30 մլն եվրո):

Միևնույն ժամանակ, անգլիական ակումբը չի ցանկանում բաժանվել Մահրեզից, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր «Լեսթերի» նոր գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում մասնակցել է 10 հանդիպման, դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Նախքան Անգլիայի առաջնություն տեղափոխվելը, Մահրեզն արդեն խաղացել է Ֆրանսիայում՝ «Հավրի» կազմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930