Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հայտարարել է, որ անհրաժեշտության պարագայում առաջիկա շաբաթների ընթացքում կարող է դիմել Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպում խնդրելով նահանգապետից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ կհանդիպեն նոյեմբերի 16-ին Մոսկվայում:
Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական-դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց:
Նոյեմբերի 3-ից 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ներկայում Հայաստանը հնարավորություն չունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրային հարաբերություններ հաստատել Վրաստանից բացի այլ ճանապարհով: Ի սկզբանե այն մարդիկ, ովքեր զբաղվում էին Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության կազմավորման և ձևավորման հարցերով, թերևս կարծում էին, որ դա մեծ խոչընդոտ է:
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման ևս մեկ դեպք:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստի անցկացման կապակցությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Ալիխանյանը և Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանը, ովքեր այս տարվա սեպտեմբերի 18-ից որպես անհայտ կորած՝ որոնվում էին Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից։
Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ նրա եւս չորս զինակիցներ ցուցմունքներ տալու համար չեն ներկայացել Իսպանիայի ազգային դատական պալատ, որը գտնվում է Մադրիդում։
Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի անվտանգության շենքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեր երկրում կգործեն այն օրենքները, համաձայնագրերը, պայմանագրերը, որոնք մենք ստորագրում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները նոյեմբերի 2-ին հյուրընկալել են Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լարս Պատրիկ Բերգին, ով նախօրեին Ստեփանակերտ է ժամանել Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի ուղեկցությամբ:
Նոյեմբերի 1-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Մասիս քաղաքի 4-րդ փողոցից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդգար Կ.-ին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նոր հրամանագիր է ստորագրել:
Շենգավիթ վարչական շրջանում բազմաբնակարան շենքերից մեկի վերելակում կինը հափշտակության է ենթարկվել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 1-ին հաստատել է այն օրինագիծը, որը Պետդեպարտամենտին թույլատրում է ամերիկյան անձանագրից զրկել ահաբեկչության հետ կապերի համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ԱՌԻ կազմակերպության պատվիրակությանը՝ տնօրեն Ստեփան Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
Վեհաժողովում նախարարը ներկայացրել է Հայաստանում գործող ընդերքի օրենսդրությունը, մեր երկրի ներդրումային միջավայրը, ընդերքօգտագործման ոլորտում լիցենզիաների ու երևակման թույլտվությունների տրամադրման կարգն ու պայմանները:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է ազգայի ընտրանու կազմը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց ընթացիկ տարվա հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների աճը և 2018 թվականին նախատեսված բյուջեի եկամուտները, դեֆիցիտը և ծախսերը:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են հոկտեմբերի 31-ին, ժամը 22.00- ի սահմաններում, իրենց տանը գազի կաթսայի արտահոսքի հետևանքով:
ԱՄՆ-ում նոյեմբերի լույս 2-ի գիշերը մեկնարկում է ակցիան Լաս Վեգասում կատարված հրաձգության զոհերի հիշատակին. 50-ից ավելի շենքեր եւ կառույցներ 58 օրվա ընթացքում կլուսավորեն նարնջագույն:
Նոյեմբերի 1-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Սեդա Մ.-ն:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կառավարության նիստից հետո մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ կպատասխանի լրագրողների հարցերին:
Շաբաթներ առաջ ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց Ռուսաստանից 100 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի մասին համաձայնագրի ստորագրմանը: Համաձայնագիրը, հավանաբար, կստորագրվի առաջիկա ամիսներին (միգուցե շաբաթներին):
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը պաշտոնաթողություն է խնդրել:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին հովվապետական այցով ժամանեց Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո:
Թուրքիայի հետ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պարտավորագրի գումարը գերազանցում է 2 մլրդ դոլարը:
Վաշինգտոնը չի դադարեցնում այցագրային վիճակախաղի ծրագիրը եւ ոչ մի կարգի փոփոխություններ չի մտցնում դրանում:
Առաջիկա 5 օրերը կանցնեն արևառատ և բավականին տաք։