«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին:
Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի` թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջնորդի հետ համատեղ շարունակում են զարգացնել անկանխիկ վճարումները երկրում և առաջարկում են բոլոր Visa քարտապաններին մասնակցել ակցիաին:
Երեկ երեկոյան Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջում փոփոխություններ եղան, ինչը շատերին առիթ էր տվել կարծելու, որ ֆուտբոլիստի էջը կոտրել են:
Նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար:
Իսպանիայի կառավարության կողմից Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառելս Պուչդեմոնը մտադիր չէ քաղաքական ապաստան խնդրել Բելգիայում եւ պատրաստ է հանդիպել վարչապետ Մարիանո Ռախոյի հետ:
«Ոչ, ինչո՞ւ պետք է արգելափակենք: Կարծում եմ, որ այն փոխզիջումային տարբերակով կանցնի»,- ասել է Ս. Սարգսյանը:
Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից կոռուպցիայի մեջ մեղադրվողների մեծամասնությունը համաձայնել է մինչդատական կարգավորմանը, որը ենթադրում է նրանց ունեցվածքի մի մասի ազգայնացում:
Նոյեմբերի 23-ին, ժամը 4.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազով թունավորում` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Ծիլքար գյուղի բնակիչներ, 1972 թ. ծնված Նանա Ս.-ն, 1994 թ. ծնված Մայիս Մ.-ն, 1992 թ. ծնված Մերի Մ.-ն, 1994 թ. ծնված Հարություն Մ.-ն և 1967 թ. ծնված Մխիթար Մ.-ն:
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն երկու խաղ դուրս է մնում անգլիական թիմի հայտացուցակից:
Սիրիայի ընդդիմադիր խմբերը էր Ռիադի խորհրդաժողովում պայմանավորվել են միասնական պատվիրակություն ձեւավորել Ժնեւում կայանալիք միջսիրիական բանակցություններին մասնակցելու համար, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Զիմբաբվեի նախկին առաջին փոխնախագահ 75-ամյա Էմերսոն Մնանգագվան նոյեմբերի 24-ին երդում է տվել որպես պետության նոր ղեկավար:
Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 375 ուսանող նոյեմբերի 24-ին ստացավ ուսման վարձի փոխհատուցում։ Փոխհատուցումը կատարեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։ Ծրագրից օգտվել են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական և միջպետական բուհերի ուսանողներ։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն որոշում է կայացրել երկարաձգել վեհաժողովում կոռուպցիոն վերջին իրադարձությունները հետաքննող անկախ մարմնի գործունեությունը մինչև 2018 թվականի ապրիլի 15-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանը համարել է թշնամի պետություն եւ հայտարարել նրա գործողություններին դիմակայելու անհրաժեշտության մասին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
2016 թվականին Հայաստան է ներմուծվել 4.7 տոննա կարագ։ Իհարկե, ամբողջը չի ուղղվել միայն բնակչության սպառմանը, բայց եթե հիպոթետիկ այդպես համարենք ու վերցնենք մանրածախ գների աճը մոտ 50 տոկոս, ապա ստացվում է, որ կարագին ուղղվող ծախսերը ընդհանուր լրացուցիչ 12 միլիարդ դրամ են տարել։
Հասրակական կազմակերպությունները հայտարարությամբ են հանդես եկել՝ լրագրողների աշխատանքը դատարանում խոչընդոտելու վերաբերյալ:
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի մասնակիցներին նիստի մեկնարկից առաջ ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ-Յունկերը և ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Գագաթնաժողովին մասնակցում է նաև Նախագահ Սերժ Սարգսյանը:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական վճարային տարածքը կարող է կազմավորվել մինչեւ 2019 թվականի վերջը:
«Երեխաներին տանում ենք աշխատավայր» հատուկ ակցիան, որը երեխաներին ցույց է տալիս՝ որտեղ եւ ինչով են զբաղվում իրենց ծնողները, եւ որը հնարավորություն է տալիս գործատուներին՝ ծանոթանալ աշխատակիցների երեխաների հետ, նոյեմբերի 24-ին անցկացվում է ամբողջ Ֆինլանդիայում:
Լեհաստանի Սեյմը միաձայն հայ համայնքին առնչվող բանաձև է ընդունել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արևելյան գործընկերության անդամ պետությունների առաջնորդները ժամանում են ԵՄ՝ քննարկելու են գործակցությունն առաջ մղելու հնարավորությունները:
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում պատրաստվում են կնքել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի տեքստը հրապարակվել էր 2017թ․ հոկտեմբերի 13-ին։ Առկա է նաև պայմանագրի տեքստի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից հրապարակված համառոտագիրը։
«Լիդիան Արմենիա» ընկերության Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը և Թրեվիք բնապահպանական խորհրդատուներ (TWC) բրիտանական ընկերության հիմնադիր Ջո Թրեվիքը նոյեմբերի երկրորդ շաբաթը Վաշինգտոնում կայացած Կենսաբազմազանության միջազգային սիմպոզիումին ներկայացրել են «Լիդիանի» կողմից իրականացվող ծրագրերը:
Երեկ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության անդամ երկրների կուսակցությունների առաջնորդների 6-րդ գագաթաժողովը, որին Հայաստանից մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։
Եգիպտոսի բամբակի և բամբակյա գործվածքեղենի արտահանող ու արտադրող առաջատար ընկերություններից մեկի՝ «Wassef Group»-ի տնօրեն, սփյուռքահայ գործարար Ջոզեֆ Վասեֆը ցանկանում է հայաստանյան թեթև արդյունաբերության ոլորտում արտադրություն հիմնել։
Հայաստանի ռուսական ռազմակայանում հրահանգչա-մեթոդական պարապմունքներ են սկսվել ինժեներա-սակրավորական ստորաբաժանման զինծառայողների հետ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց Բրյուսելում անցկացվող Եվրոպական Միության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովին:
Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Շառլ Միշելի հետ:
Արևելյան գործընկերության անդամ պետությունների առաջնորդները այսօր Բրյուսելում քննարկելու են գործակցությունն առաջ մղելու հնարավորությունները: